Ծրագիր

ՕքսԵՋեն-ը զարգացման, մարդասիրական և քարոզչական աշխատանքում որդեգրում է իրավունքների վրա հիմնված մոտեցումը: Մենք հավատացած ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ աշխատանքի, եկամտային ապահովվածության և ապրուստի կայուն միջոցների իրավունք, և որ յուրաքանչյուր ոք օժտված է գենդերային հավասարությամբ, հակամարտություններից և աղետներից ապահովված լինելու հնարավորությամբ, և պետք է կարողանա մասնակցել սոցիալական և քաղաքական կյանքին: Սույն բաժնում նկարագրվում են ծրագրային, քարոզչական և հետազոտական ընդամենը մի քանի միջոցառումներ, որոնք ձեռնարկում է ՕքսԵՋեն-ը՝ այդ նպատակներին հասնելու համար:

 

 
EQUALՀԱՎԱՍԱՐ. ԽԹԱՆԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Ծրագրի տևողությունը՝ 01/07/2018–30/06/2019

 

Մեր նպատակն է խթանել կանանց ներկայացվածությունն ու մասնակցությունը Հայաստանում քաղաքական որոշումների կայացման գործընթացներում

Ծրագրի արդիականությունը Հայաստանի բնակչության ավելի քան կեսը (52%) կազմող կանանց հավասար ներկայացվածության անհրաժեշտությունն է քաղաքական գործընթացներում

Ծավալում ենք Կանանց Օրակարգի շուրջ լայնամասշտաբ քննարկումներ՝դրական փոփոխություններ բերելով կառավարության վարած քաղաքականություններում

Զարգացնում ենք քաղաքական ուժերի կին թեկնածուներին և ընտրված կին պատգամավորների կարողությունները՝ Ազգային ժողովում քաղաքական որոշումների կայացմանն արդյունավետ մասնակցելու համար

Շարունակում ենք հանրային քարոզարշավը լրատվական դաշտում՝ կանանց քաղաքական մասնակցությունն ազգային մակարդակում խթանելու համար

Ավելին …

 
visegrad Women in Labor MarketԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԹԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ԿԱՆԱՅՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ծրագրի տևողությունը՝ 24/09/2018–03/02/2019

 

Այս ծրագիրը համաֆինանսավորվում է «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի կողմից: Այն «Inspired+ Հայաստան» ծրագրի մասն է կազմում, որն իրականացնում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը՝ «Եվրոպական համագործակցության հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միության հետ համատեղ:

Ծրագիրը նպատակ ունի առաջադրել գործնական լուծումներ տնտեսական զարգացման և բիզնես միջավայրի խթանման համատեքստում՝ աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության համար՝ կանանց իրավունքների հատուկ շեշտադրությամբ:

Ավելին …

 
EU4YouthԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար

Ծրագրի տևողությունը Փետրվար 2018 - Հունվար 2019 

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020թթ.) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։

Ավելին …

DRR 2Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի  ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն  ու տարածումը Հայաստանում

Ծրագրի տևողությունը`մայիս 2017 - հոկտեմբեր 2018

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցությամբ, սույն ծրագրով նախատեսում է ապահովել Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) կողմից նախկինում իրականացված տարածաշրջանային Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) ծրագրի ամփոփիչ փուլի կայուն իրականացումը։  

Ավելին …

A3 Inspired1
Inspired+ Հայաստան

Ծրագրի տևողությունը`օգոստոս 2017 - նոյեմբեր 2018

«Inspired+ Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EPD) հետ միասին: Այն Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Inspired+» գլոբալ ծրագրի մասն է կազմում, որն աջակցում է տեղական դերակատարներին 9 երկրներում՝ վերհանել, վերլուծել և մշտադիտարկել այն հիմնահարցերը, որոնք նպատակ ունեն սատարելու ՄԱԿ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաները, որոնք համահունչ են ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+):

Ավելին …

EQԿանանց քաղաքական մասնակցության խթանումը Հայաստանում

Ծրագրի տևողությունը`հունվար-դեկտեմբեր 2017

Մենք նպաստում ենք քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության և նրանց քաղաքական մասնակցության ակտիվացմանը 2017թ. ՏԻՄ, Երևանի քաղաքապետարանի և Ազգային ժողովի ընտրություններում, ինչպես նաև օժանդակում ենք կանանց առնչվող կարևոր հարցերի ներառմանը Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներում:

Ավելին …

 
ADA

ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով 

Ծրագրի տևողությունը 2016թ.-ի հունիսից 2018 թ.-ի հուլիս

ՕքսԵՋեն հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագիրի 2-րդ փուլը: 
Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Ավելին …

Syrian project

Հրատապ  բնակարանային  աջակցությու տեղահանված սիրիահայ ընտանիքներին:
Ծրագիրը նպաստում է Սիրիայից ճգնաժաﬕ արդյունքում տեղահանված կարիքավոր ընտանիքների հումանիտար իրավիճակի բարելավմանը Հայաստանում: 

Ավելին …

Հավասար. Տնտեսական հզորացումից մինչև քաղաքական մասնակցություն
«Մենք կարող ենք ապացուցել, որ կանայք կարող են լինել ոչ միայն լավ կին և մայր, այլև առաջնորդներ, ովքեր ոգեշնչում են բազմաթիվ մարդկանց, և ովքեր հետևում են մեր օրինակին»:
Լուիզա Ռևազյան, Սարիգյուղ համայնքի կանանց միակ կոոպերատիվի ղեկավար

Ավելին …

IMG 1792

«Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիր
Ծրագիրը բարձրացնում է տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը՝ նվազեցնելով նրանց խոցելիությունը և խթանելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները:

 

Ավելին …