Ինչ ենք անում

ՕքսԵՋենը շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ է, որն առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի իր տեսլականով, որտեղ կանայք և տղամարդիկ կարող են իրացնել իրենց իրավունքները և մասնակցել իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում:

ՕքսԵՋենը, իր առաքելության հիմքում ընկած նպատակներն իրագործելու ընթացքում, հիմնվում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի բազմամյա փորձառության վրա: ՕքսԵՋենի անվանման հիմքում Օքսֆամն է և հիմնադրամի գործունեության երկու հիմնական ուղղությունները՝ երիտասարդների իրավազորում և գենդերային հիմնահարցերի բարձրաձայնում: 

Մենք միշտ գործելու ենք, բարձրաձայնելու ենք, համախմբելու ենք մեր ջանքերը՝ հաղթահարելու Հայաստանում աղքատությունն ու անհավասարությունը:

Համայնքային սոցիալական ձեռնարկատիրությունն՝ ավելի լավ ապագայի գրավական

«Ծրագիրը մեզ հնարավորություն է ընձեռել ստեղծել այն, ինչ չենք ունեցել 20 տարի շարունակ: Սա իրական վերելք է ողջ համայնքի համար», - փաստում է Ջեմա Գևորգյանը, ով ներկայումս աշխատում է «Այրումի մրգեր» մրգերի և հատապտուղների վերամշակման գործարանում:

 
Հայաստանում դիմակայուն համայնքների ձևավորում
 
Ծրագիրը Հարավային Կովկասում ամրապնդում է խոցելի համայնքների և անհատների դիմակայունությունը բնական աղետների նկատմամբ և փոխում է նրանց կյանքը՝ օգնելով լինել ավելի պատրաստված, պաշտպանված և նվազ խոցելի այնպիսի աղետների նկատմամբ, ինչպիսիք են՝ երկրաշարժերը, հեղեղումները կամ սողանքները:

Գործեք միասին՝ Հայաստանում եղանակային ցնցումները հաղթահարելու ուղղությամբ

Ծրագիրը կոչ է անում մեկտեղել շահագրգիռ կողմերի ջանքերը՝ լուծելով կլիմայական փոփոխություններին հարմարվելու, գյուղատնտեսության դիմակայունությունը բարելավելու հետ կապված հարցեր՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի կայուն զարգացմանը:

Գենդերային հավասարության համար պահանջվող 200 տարի:

Հայաստանի առաջին գումարման խորհրդարանում կանանց թիվը 1995 թվականին կազմում էր 6%, իսկ 2015-ին այն հասավ 10%-ի, այն էլ կիրառված քվոտաների շնորհիվ:

Ընթերցեք ավելին

Գյուղաբնակ կանանց դերի կարևորումը

Եթե ցանկանում եք հաջողության հասնել գյուղում, որպես կարևոր նախապայման, պետք է վաստակեք մարդկանց վստահությունը:

Ընթերցեք ավելին

Գյուղաբնակ կանանց կյանքի վերափոխումը:

Ամուր հիմքի կառուցումը ամենակարևոր բանն է, որը մեզ թույլ է տալիս ծրագրի ավարտից հետո անընդմեջ շարունակել գործունեությունը: