Մեր մասին

«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամն առաջնորդվում է գյուղական վայրերի տնտեսական զարգացման և բարելավված կառավարման միջոցով աղքատությունը նվազեցնելու իր առաքելությամբ:

ՕքսԵՋենը շարունակում է Օքսֆամի ջանքերը՝ որոշում կայացնելուն քաղաքացիների մասնակցության գործում վերջիններիս աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև այդ քաղաքացիների համայնքների վրա ազդեցություն ունեցող խնդիրների հետ կապված գործողություններ ձեռնարկելու և որոշում կայացնողներից հաշվետվականություն պահանջելու հարցում:

ՕքսԵՋենը խթանում է գյուղաբնակ աղքատ կանանց իրավունքները՝ եկամուտներն ավելացնելու և այդ կանանց վրա ազդեցություն ունեցող որոշումների վրա առավել մեծ ազդեցություն ունենալու առումով: Մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք գյուղատնտեսական ոլորտի վրա:

 

Ինչպես ենք մենք աշխատում

How we work

ՕքսԵՋեն-ը առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի տեսլականով, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրացնել իր իրավունքները և ներգործություն ունենալ իրենց կյանքերի վրա ազդող որոշումների վրա:

Փնտրեք ՕքսԵՋեն-ի համառոտ, բայց տպավորիչ պատմություն

A short history of Oxygen kubik photo

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը ներկայիս ծրագրից վերափոխվում է ՕքսԵՋեն-ի հայաստանյան հիմնադրամի՝ Օքսֆամ միջազգայինի հետ ռազմավարական գործընկերությամբ: Մենք կթողնենք ժառանգություն, որը կհամապատասխանի Հայաստանի կարիքներին, և Օքսֆամի ժառանգությունը կօգնի Հայաստանի համար դինամիկ ապագա կառուցել:

Պլաններ, հաշվետվություններ և քաղաքականություններ

Plans reports

Որպես կազմակերպություն, ՕքսԵՋենն առաջնորդվում է անկեղծությամբ և թափանցիկությամբ: