Դարձեք մեր կամավորը

volunteer kubik and main phto

Գիտեք, թե ինչպես կարելի է զարգացնել և առաջ քաշել աղքատության և անհավասարության՝ ձեզ մտահոգող խնդիրնե՞րը:

Դարձեք OxYGen-ի կամավորը, միացեք մեր խանդավառ և զորեղ թիմին՝ այս հասարակությունը միասին փոխելու գործում:
Միացեք միջոցների հավաքագրմանը և Երևանում ու մարզերում կազմակերպվող ուրախ միջոցառումներին:

Փոփոխությունն արեք այսօր:

 

Մեր կամավորները
Միայն մեր նվիրված անձնակազմը չէ, որ օգնում է մեզ աղքատության ու տառապանքի դեմ պայքարում: Մեր կամավորները և միջոցներ հավաքագրողները հսկայական ներդրում ունեն մեր աշխատանքում:

Նունե

Nune

Oxfam-ում գտնվելը լավագույն որոշումներից է, որ երբևէ կայացրել եմ կարիերայոմ առաջ գնալու ուղղությամբ: Ես երկրորդ կուրսի ուսանող եմ՝ Հաղորդակցության մասնագիտացմամբ, ուստի տարբեր կազմակերպությունների մաս կազմելու ուղղությամբ ջանքեր գործադրելը հիմնական եղանակն է՝ գտնելու այն ուղին, որով ընթանալու եմ իմ ապագա մասնագիտական գործունեության ժամանակ: Նախքան այս պրակտիկան սկսելը ես գրեթե վստահ էի, որ սոցիալական և քաղաքացիական ներգրավվածությունը, մարզային զարգացումը և գենդերային հարցերն են այն խնդիրները, որ ամենից շատ են հետաքրքրում ինձ այս բնագավառում (քանի որ ես համայնքային աշխատանքում ներգրավված եղել եմ 13-14 տարեկանից): Իմ սկզբնական կամավորական փորձառությունն ընդամենը ձևավորեց այդ համոզմունքը, սակայն ինձ գործնական գիտելիքներ չտվեց: Ես ընդամենը մեկ ամիս է, ինչ այստեղ եմ, սակայն այնպիսի տպավորություն է, որ ես ավարտել եմ համալսարանական մի ողջ դասընթաց, որովհետև տեղեկատվության և աշխատանքի այն ծավալը, որով զբաղվել եմ այս կարճ ժամանակահատվածում, ինձ այնքան բան է սովորեցրել: Ես հիմա կարող եմ հաղորդակցվել այլ ՀԿ-ների հետ, տեղեկատվություն հավաքել, ժամանակացույցեր կազմել, ձեռք բերել շահերի պաշտպանության հմտություններ և ինքնուրույն կատարելագործել դրանք, վերլուծել զեկույցները, անել սեփական եզրահանգումները և ներդրում ունենալ այն ծրագրի զարգացման գործում, որում ներկայումս ներգրավված եմ:
Չեմ կարծում, թե կարող էի գտնել կարիերա սկսելու ավելի լավ տեղ, քան սա է: Անձնակազմն ինձ ընդունում է որպես հավասարապես փորձառու գործընկեր և հարցնում է իմ կարծիքը՝ գործընթացներում ինչ-ինչ փոփոխություններ անելիս: Դա ինձ այնքան վստահություն և ինքս իմ հանդեպ հավատ է ներշնչում: Ես սկսել եմ իրոք հավատալ նրան, ինչ անում եմ, ինչպես նաև գիտակցում եմ, թե ինչի եմ ընդունակ:
Շնորհակալություն բոլորիդ այն ամենի համար, ինչ արել եք. Շարունակեք այս աշխարհը և, մասնավորապես, Հայաստանը ավելի լավ վայր դարձնելու ուղղությամբ ձեր գործունեությունը: