Մեր գործընկերները

Հաշվի առնելով կազմակերպության տարիների փորձառությունը, մենք հավատացած ենք, որ գործընկերների և տեղացիների հետ համագործակցությունը կարևոր է ծրագրային արդյունավետ և հետևողական կառավարման գործում

Bridge of hope

 

Հույսի կամուրջ /BoH/

www.bridgeofhope.am

«Հույսի կամուրջը» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է՝ պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների և նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը, և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Մեր տեսլականը հաշմանդամություն ունեցող անձի արժանապատիվ կյանքով ապրելն ու բոլորին հավասար իր երկրի ապագայի կառուցմանն մասնակցելն է:

 

 

BSC

Բիզնեսի աջակցման կենտրոն (BSC)

www.bsc.am

1996 թվականին հիմնադրվեց BSC-ն՝ Բիզնեսի աջակցման կենտրոնը՝ որպես կառավարման խորհրդատվական և բիզնես դասընթացների ծառայություններ մատուցող ընկերություն: BSC-ն գործունեության առաջին տարիներին համագործակցում էր Triodos Facet-ի հետ` իրականացնելով Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր:

 

 

 

 

center for gender and leadership studies

Գենդերային հետազոտություների և առաջնորդության ԵՊՀ կենտրոն

www.ysu.am/gender/en/1383045644

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. մայիսի 7-ին՝ ԱՄՆ միջազգային զարգացան գործակալության «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է Մելիքյան կենտրոնի Ռուսաստանի, Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի և Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական փոխակերպումների դպրոցի հետ համագործակցությամբ:

 

 

 

 

DRR National Platform

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ /ԱՌՆ ԱՊ/

www.arnap.am

Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված կամավոր հատկացումների վրա: Այն հիմնվել է 2010 թվականին՝ Կառավարության 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1694 որոշմամբ:

 

 

 

 

 

DRR National Platform

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

www.edrc.am/about

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) անկախ հետազոտական ինստիտուտ է: Այն հիմնվել է 2001թ.՝ Երևանում՝ մի խումբ նվիրյալների կողմից, ովքեր հավատացած էին, որ անկախ հետազոտական միտքը դերակատարություն ունի սոցիալական առաջընթացի գործում:
Մեր առաքելությունն է՝ իրականացնել բարձրակարգ անկախ հետազոտություններ և ներկայացնել նորարարական, գործնական առաջարկություններ՝ Հայաստանի զարգացման ծրագիրն առաջ տանելու համար:

 

 

 

 

family academy

Ընտանիքի ակադեմիա

https://goo.gl/7dHUFP

Ընտանիքի ակադեմիան հասարակական կազմակերպություն է՝ ստեղծված 2015 թվականին:

 

 

 

 

 

 

 

Horison

«Հորիզոն» հիմնադրամ և «Նոր հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ

https://goo.gl/JWjYXp

Oxfam-ը Հայաստանում միկրոֆինանսավորման ծրագիր սկսեց իրականացնել 1995 թվականի վերջում: Այն հետագայում՝ 2002 թվականին վերածվեց «Հորիզոն» հիմնադրամի: «Հորիզոնը» Հայաստանի գյուղատնտեսական ալյանսի անդամ է: Հիմնադրամը իր վարկային գործառույթները «Նոր հորիզոն» ՈՒՎԿ-ին փոխանցեց 2006 թվականին:

 

 

 

 

 

Horison

«Նոր հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ

www.norhorizon.am

«Նոր հորիզոնը» իր գործունեությունն սկսել է 2006 թվականից: «Նոր հորիզոնը» ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը նպատակ ունի միկրոֆինանսավորման միջոցով ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնել հասարակության թույլ, սակայն վարկունակ խմբերի համար:

 

 

 

 

 

proMedia gender

ՊրոՄեդիա - Գենդեր

www.womennet.am

«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ը ստեղծվել է 2006թ. փետրվարին՝ միավորելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողներին, ինչպես նաև գենդերային լրագրության ոլորտում մասնագիտացած փորձագետներին ու գիտաշխատողներին:
«ՊրոՄեդիա-Գենդեր»-ը հայտնի է «Կանայք և քաղաքականությունը» լրագրի ներդիրով:
«Կանայք և քաղաքականությունը» տպագիր և pdf տարբերակներով լույս է տեսնում 2007 թվականից՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով:

 

 

 

 

RCDA

Գյուղական համայնքների զարգացման գործակալություն

www.rcda.ge

«Գյուղական համայնքների զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականին՝ փոքր ֆերմերային տնտեսությունների, ֆերմերների վարկային միությունների և ֆերմերային կոոպերատիվների, համայնքահեն կազմակերպությունների և ՀԿ-ների խմբի կողմից, որոնք վերջինիս գործունեության հիմնական շահագրգիռ կողմերն են: Այն նպատակ ունի օգնել հզորացված կայուն համայնքների ձևավորմանը՝ գործադրելով մարդկանց ներուժը՝ վերջիններիս կարողությունների ընդլայնման միջոցով, ինչպես նաև նրանց ընձեռելով սեփական զարգացման գործին ակտիվորեն մասնակցելու հնարավորություն:

 

 

 

 

SCIENTIFIC CENTER OF VEGETABLE AND INDUSTRIAL CROPS

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (SCVIC)

www.rcvc.agro.am

Կենտրոնը որպես որպես սելեկցիոն-սերմնաբուծական կայան հիմնադրվել է 1949 թվականին: Ներկայումս SCVIC-ը գյուղատնտեսական ալյանսի անդամ է:

 

 

 

 

 

Tavush

Տավուշի մարզպետարան

www.tavush.mtaes.am

OxYGen-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Տավուշի մարզպետարանի հետ՝ Տավուշի մարզի դպրոցներում անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով:

 

 

 

 

 

 

lore

Լոռէ փրկարարական ջոկատ / Lore Rescue Team /

www.facebook.com/profile.php?id=100008667254869&fref=ts

 

 

 

 

 

 

 

 

lore

Լճքաձոր սպառողական կոոպերատիվ

Կոոպերատիվը գրանցվել է 2011 թվականին: Այն գտնվում է Տավուշի Լճքաձոր համայնքում: Կոոպերատիվը հիմնականում նպատակ ունի ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականությունը և զարգացնել մարզի գյուղատնտեսությունը: Այն նաև նպատակ ունի ներդրումներ կատարել շրջակա միջավայրի պաշտպանության և գործընկերների իրազեկության բարձրացման բնագավառներում: