Միացեք մեր քարոզարշավին

compain with us small kubik photo

Գործի վերածեք խոսքերն ու զգացողությունները և միացեք աղքատության և անհավասարության հաղթահարման վերաբերյալ մեր քարոզարշավին:
Միացեք մեր քարոզարշավին, միացեք մեր թիմին՝ մեր ձայնը լսելի դարձնելու և տևական փոփոխություններին նպաստելու համար:
Միացեք OxYGen-ի գործընկերների և աջակիցների տեղական խմբերին, որոնք տեղակայված են երկրի ողջ տարածքում: Մենք մեկտեղում ենք համակիրներին, ովքեր ցանկանում են տեղերում քայլեր ձեռնարկել՝ աղքատությունը և անհավասարությունը հաղթահարելու ուղղությամբ: Խմբերի մեծամասնությունը հանդիպում է յուրաքանչյուր ամիս՝ քարոզարշավները քննարկելու և տեղերում իրականացվելիք գործողությունները, ասենք՝ քարոզարշավի տաղավարների տեղադրումը, ցուցադրումները և միջոցառումները քննարկելու նպատակով:

Մենք ավելի ուժեղ ենք միասին:

 «Հավասար» – Ժամանակն է՝ վերջ տալու ծայրահեղ անհավասարությանը:

Equal photo

Տնտեսական անհավասարությունը ծայրահեղ աստիճանների է հասել: Ծայրահեղ անհավասարությունը կոռումպացնում է քաղաքական գործիչներին և խանգարում տնտեսական աճին:
Այն խորացնում է գենդերային անհավասարությունը և առողջական ու սոցիալական մի շարք խնդիրների պատճառ դառնում: Այն զսպում է սոցիալական դյուրաշարժությունը և որոշ ընտանիքների սերնդեսերունդ պահում է աղքատության պայմաններում, մինչդեռ որոշ ընտանիքներ էլ տարիներ շարունակ վայելում են իրենց արտոնյալ դրությունը: Այն նյութ է մատակարարում հանցագործությունների, մինչև անգամ՝ բռնարարքների համար: Այս ավերիչ հետևանքները ներգործում են մեզ բոլորիս վրա, սակայն այդ ներգործությունը վատթարագույնս անդրադառնում է ամենաաղքատ մարդկանց վրա:
Աշխարհն սկսել է ընկալել հարուստների և մյուսների միջև առկա անջրպետը: Oxfam-ի Even It Up գլոբալ շարժումը պահանջում է ավելի արդար աշխարհ: OxYGen-ի Հավասար քարոզարշավը միանում է այս ահագնացող շարժմանը՝ ծայրահեղ անհավասարության վերջ դնելու և Համահավասարեցնելու նպատակով:

 

Բաց նամակ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում կանանց ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների բարելավման անհրաժեշտություն

Havasar logo

Կարևորելով ՀՀ ընտրական օրենսգրքում կանանց ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների առկայությունը ավելի  քան 40 հասարական կազմակերպություններ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված  ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:

Ուղերձի ամբողջական տարբերակը՝ հետևյալ հղումով: 

Բաց նամակ
 
[pb_row][pb_column][pb_text]