Միջոցառումներ

 

1

 

ԿՈՉ

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

Մենք`

ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմամբ մտահոգ հասարակական կազմակերպություններս դիմում ենք Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Հիմք ընդունելով այն, որ

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը բխում է  ՀՀ Սահմանադրությունից,  ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,

Փաստելով այն, որ

Կանայք կազմում են ՀՀ բնակչության 52%-ը, բարձրագույն կրթություն ունեցողների 54%-ը, ինչպես նաև ընտրողների 53 %, սակայն կանանց ներուժն անտեսվում է երկրի կառավարման գործընթացներում և նրանք գրեթե ներկայացված չեն որոշումների կայացման  մակարդակներում. 

  • ՀՀ Ազգային Ժողովի 6 գումարումների կազմում կին պատգամավորների թիվը չի գերազանցել 18%-ը:
  • 1991-2018թ.թ.  ընթացքում  Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում. 

-Կին նախարարների թիվը չի գերազանցել 3-ը,

-Կին փոխնախարարների թիվը չի գերազանցել 10-ը,

-Կին մարզպետների թիվը չի գերազանցել 1-ը:

Ավելին …

                  
                                                      1200x900                                                                                     ԿՈՉ

2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ
Ն ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ
 
 
 
 
 

Մենք`

2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով:

Ավելին …

1200x628«Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» լրագրողական մրցույթ

«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «Հավասար» քարոզարշավի շրաջանակում հայտարարում է հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթ «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով:

Լրագրողական մրցույթի մանրամասները - դիմել մինչև 26.10.2018

 
 
 
s1Հաջողությամբ ավարտվել է Սիրիայից տեղահանված անձանց աջակցության մարդասիրական օգնության համատեղ ջանքերի ևս մի կարևոր փուլ

Հայաստանի Ռեդվուդ ծրագիրը (ՀՌԾ) և ՕքսԵՋեն հիմնադրամը հայտարարեցին Հայաստանում իրականացված <<Հրատապ աջակցություն Սիրիայից տեղահանված փախստականներին>> ծրագրի վերջին փուլի հաջող ավարտի մասին: 

Սիրիային տեղահանված և Հայատսանում ապաստան գտած անձնաց հրատապ կարիքները հոգալու համար Սփյուռքի աջակցությունը բնակվարձերի ծրագրի միջոցով սկիզբ էր առել 2015թ-ի մարտին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից սկսված և <<Առաքելություն Հայաստան>> սոցիալական ՀԿ միջոցով իրականացվող բնակվարձերի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրի հիման վրա:
Սփյուռքի նախարարության տվյալների համաձայն, պատերազմի սկզբից ի վեր Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից տեղահանված մոտ 22,000 փախստականներ: 2015թ.-ից մինչ օրս բնակարանային աջակցության ծրագրի տարբեր փուլերի շրջանակներում բնակվարձի մասնակի փոխհատուցում են ստացել 423 ընտանիքներ:

 

Ավելին …

 
AA logoՀՀ Կառավարության նոր օրակարգում ներառենք ֆերմերների հիմնախնդիրները 
 
Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը կոչ է անում ՀՀ կառավարությանը փոքր ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հիմնախնդիրները ներառել Կառավարության նոր ծրագրում 

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման ոլորտում գործող տեղական և միջազգային 17 կազմակերպությունների կամավոր միություն, որը գործում է շուրջ յոթ տարի՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: 

Դաշինքը վեր է հանել գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման և մասնավորապես փոքր ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների առջև ծառացած մի շարք հիմնախնդիրներ, որոնք խմբավորել ենք հետևյալ 3 հիմնական ուղղություններով.

1. Գյուղատնտեսության մրցունակության բարձրացում
2. Կարողությունների հզորացում
3. Գյուղատնտեսության առևտրայնացում և շուկայավարում

Ավելին …

 
S 0604Որոշել եմ, այստեղ եմ մնալու…
 
Սիրիահայ պատանիները երկրորդ, գտնված հայրենիքի ու իրենց երազանքների մասին

Րաֆֆի Թովմասեան

16 տարեկան
Հայաստան են տեղափոխվել Սիրիայի Քոբանի քաղաքից: 

Սկզբում Թուրքիա գնացինք, հետո Հայաստան եկանք, ոչինչ չգիտեի Հայաստանի մասին: Սիրիայի Քոբանի քաղաքից ենք. մեծ տատս ու պապս 1915 թվականին Արևմտյան Հայաստանից են եկել այստեղ: Պատերազմի պատճառով բոլոր ընկերներիս կորցրի, ամեն մեկը մի տեղում են հիմա՝ Թուրքիա, Գերմանիա… միայն մեկ հոգի՝ Կարոն է, որ Հայաստան եկավ մեզ նման: Դուրս ամեն ինչ գալիս ա այստեղ, շատ ընկերն

Ավելին …

                            
SPO 6920
Տավուշի մարզի Սևքար համայքնում գործող մրգերի և հատապտուղների վերամշակման արտադրամասը հաջողությամբ անցավ ISO 22000 հավասատգրման աուդիտը

2016 թ.-ին Սևքարի վերամշակման արտադրամասում աշխատանքներ էին իրականացվում՝ ներդնելու սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտներ: Այս ժամանակահատվածում արտադրամասի աշխատակիցները կարողությունների զարգացման բազմաթիվ դասընթացների մասնակցեցին, արտադրամասի շենքը վերանորոգվեց՝ սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխան, անցկացվեց նախապես անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, ներդրվեց ՎՎՀԿԿ / HACCP/ համակարգ:

 

 

Ավելին …

Clipboard22
ՕՔՍՖԱՄԻՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԳՐԱՍԵՆՅԱԿՆԱՋԱԿՑՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ«ԱՌՈՂՋԼԱՆՉ»ԹԵՄԱՅՈՎՄՐՑՈՒՅԹԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՀԱՄԱՐ

ԱյցելեքՕքսֆամիտաղավարը

«Գյուղականկյանքնուավանդույթները – 2016» փառատոնիժամանակ

Օքսֆամիհայաստանյանգրասենյակըհրավիրում է հասարակությաննուլրատվամիջոցներիներկայացուցիչներինայցելելկազմակերպությանտաղավար` սեպտեմբերի 24-ին կայանալիք«Գյուղականկյանքնուավանդույթները»փառատոնին, որըտեղիկունենաԵրևանիԱնգլիականայգում: 

Ավելին …

Clipboard35
«ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՆՈՒՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ լրագրողների համար պարենային անվտանգության քաղաքականության հաջողությունների ու մարտահրավերների վերաբերյալ լավագույն աշխատանքների վերհանման նպատակով: Մրցույթի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ավելի շատ տեղեկություններ տարածելու և որոշում կայացնող հաստատությունների հաշվետվողականւթյան մեծացման միջոցով` պարենային անվտանգության ոլորտում հետևողական քաղաքականության մշակման համար:

Ավելին …

Clipboard34
ՍՆՎԵ’Ք ԱՌՈՂՋ, ԵՂԵ’Ք ՈՒԺԵՂ, ԱՊՐԵ’Ք ԵՐԿԱՐ

Առողջ սնվել` չի նշանակում ուտել խիստ դիետիկ սահմանափակումներով, անհնարին նիհար մնալ կամ զրկվել սիրելի ուտելիքից: Ավելի շուտդա նշանակում է լավ զգալ, ունենալ ավելի շատ էներգիա, բարելավված արտաքին և կայուն լավ տրամադրություն: Օքսֆամի սնուցմանփորձագետները հոգացել են Ձեզ որոշ կարևոր հուշումներ տրամադրելու մասին, որ կարող եք օգտագործել տանը կամ դպրոցում:

Ավելին …

Clipboard33
ՍՆՎԵ’Ք ԱՌՈՂՋ, ԵՂԵ’Ք ՈՒԺԵՂ, ԱՊՐԵ’Ք ԵՐԿԱՐ

Առողջ սնվել` չի նշանակում ուտել խիստ դիետիկ սահմանափակումներով, անհնարին նիհար մնալ կամ զրկվել սիրելի ուտելիքից: Ավելի շուտդա նշանակում է լավ զգալ, ունենալ ավելի շատ էներգիա, բարելավված արտաքին և կայուն լավ տրամադրություն: Օքսֆամի սնուցմանփորձագետները հոգացել են Ձեզ որոշ կարևոր հուշումներ տրամադրելու մասին, որ կարող եք օգտագործել տանը կամ դպրոցում:

Ավելին …