1
1

ՕքսԵՋեն

Մեր մասին

ՕքսԵՋենը շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ է, որն առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի իր տեսլականով, որտեղ կանայք և տղամարդիկ կարող են իրացնել իրենց իրավունքները և մասնակցել իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում:

«120 աստիճանով ՕքսԵՋենի ծրագիրը փոխեց իմ կյանքը: Օգնեց հավատալ, որ պետք չէ հեռանալ սեփական քաղաքից և հենց քո բնակավայրում էլ կարող ես սկսել քո փոքրիկ բիզնեսը»

Գևորգ ՀովսեփյանԳյումրի, երիտասարդական ծրագրի շահառու

Ռազմավարական ուղղություններ

Տնտեսական արդարություն

Կարիքավոր կանանց և տղամարդկանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծում և խթանում, աղքատության հաղթահարման ուղղված տնտեսական քաղաքականությունների ընդունման ու իրականացման ջատագովում՝  երկրում կայուն կենսապահովման պայմաններ ապահովելու նպատակով:

Գենդերային հավասարություն

Կանանց իրավազորման և գենդերային կարծրատիպերի հաղթահարման միջոցով նպաստել, որպեսզի կանայք իրացնեն իրենց քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային իրավունքները և առավել ընդգրկուն մասնակցություն ունենան որոշումների կայացմանը և առաջնորդություն դրսևորեն փոփոխությունների գործընթացներում:

Հաշվետու կառավարում

Խոցելի խմբերը և հասարակական կազմակերպությունները, որոշումների կայացման գործընթացներում ընդգրկուն մասնակցայնության և առավել  հանրային վերահսկողության միջոցով, նպաստում են կառավարման թափանցիկության բարձրացմանը և հաշվետվողականության ապահովմանը:

Երիտասարդների իրավազորում

Երիտասարդ կանայք և տղամարդիկ, հաղթահարելով աղքատությունը և անարդարությունը, ստանում են բարենպաստ տնտեսական հնարավորություններ և իրավազորվելով՝ իրենց մասնակցությունն բերում որոշումների կայացման գործընթացներում և հաշվետու են պահում կառավարությանը:

Դիմակայունության բարձրացում

Անհատները, համայնքները, տեղական և ազգային մակարդարկում գործող շահագրգիռ կողմերը պատրաստ են դիմակայելու, արձագանքելու և հաղթահարելու աղետներն ու ճգնաժամերը:

 

 

ՕքսԵՋեն ծրագրեր

Լուրեր