Skip to main content
Հարթակներ և դաշինքներ

Ազգային ժողով- ՔՀԿ հարթակ

2019թ. մարտի 8-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում, ստորագրվեց ԱԺ – ՔՀԿ փոխըմբռնման հուշագիր, որով կազմավորվեց երկկողմ համագործակցության բաց հարթակ՝ հասարակական կազմակերպությունների և ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի միջև` հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման:

Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժերի պատգամավորներ, ՔՀԿ ներկայացուցիներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Լենա Նազարյանը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, Մարգարիտա Հակոբյանը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն, Լոթթա Յոնսոն Ֆորնարվեյը՝  Շվեդիայի Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ Ջուդիթ Ֆարնուորթը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը նախորդեցին ելույթներ քաղաքականության մեջ կանանց դերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակություն և Ազգային ժողով համագործակցության ձևաչափի վերաբերյալ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների:

Նպատակ

ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը:

սահմանված պարբերականությամբ իրականացնել համատեղ հանրային միջոցառումներ` խթանելու երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը:

խորհրդակցել «Կանանց օրակարգ` հանուն զարգացման» փաստաթղթում զետեղված և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հիմնախնդիրների շուրջ, ինչպես նաև քննարկել միասնաբար իրականացվող գործողությունների կատարման ընթացքը՝ պլանավորելով հետագա համատեղ գործողությունները: