Skip to main content

Արտեմիս դաշինքը Լեհաստանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների, լրագրողների, հետաքննողների և հետազոտողների ցանց է։ Դաշինքի աշխատանքն ուղղված է ստի և կեղծիքի դեմ պայքարին և նոր գիտելիք գեներացնելուն այն մասին, թե այս 3 երկրներում ինչպես և ինչու են ապատեղեկատվական պատմույթները կիրառվում թիրախում հայտնված մարդկանց վնասելու և սոցիալական լարվածությունը սրելու համար։

Դաշինքի տեսլականն այնպիսի հասարակությունն է, որում մարդիկ կարող են մասնակցել հանրային կյանքի բոլոր ասպեկտներին՝ առանց զրպարտության, թյուրընկալումների և ոտնձգության ենթարկվելու վախի։