Skip to main content
Հարթակներ և դաշինքներ

Հայաստանի գյուղատնտեսական դաշինք

By 19/08/2020No Comments

Բարելավելով գյուղատնտեսությունը, բարելավենք կյանքը

Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպթյունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություներով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20  միջազգային և տեղական կազմակերպություններ:

Տեսլականը

Զարգացած գյուղատնտեսություն ունեցող Հայաստան, որտեղ ապահովված է պարենային անվտանգությունը և բարելավված է (որակյալ սննունդ) սնուցումը Հայաստանի բնակչության համար և իրականացվում են Կայուն Զարգացման Նպատակները:

Առաքելությունը

Գյուղատնտեսական դաշինքը նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը` համատեղ նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են ծրագրերի, հետազոտությունների իրականացում, քարոզչություն և լոբբինգ, կրթություն, փորձի փոխանակում՝ նախաձեռնությունների կենտրոնում ունենալով փոքր ֆերմերներին:

Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝

  • Գտնել գործուն մեխանիզմներև համատեղել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:
  • Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման գործում:
  • Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Այս տարիների ընթացքում Դաշինքն աշխատել է բարելավել ոլորտում առկա մի շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններում`գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղկոոպերատիվներին ուղղված օրենսդրական փոփոխթյուններ, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման անհրաժեշտություն, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր: Համատեղ քննարկումները և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները բավարար հիմք և հնարավորություն ստեղծեցին ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2016-2026 թթ. կայուն զարգացման ռազմավարության լրամշակման համար:

Համագործակություն գյուղատնտեսության նախարարության հետ.

2013 թ.-ին  Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցության շրջանակ ապահովել և համատեղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Ռազմավարական ուղղություններ

  • Գյուղատնտեսական կրթություն
  • Գյուղատնտեսական վարկեր
  • Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում
  • Ագրարային քաղաքականությունների գենդերային ուղղորդում
  • Պարենայինանվտանգություն
  • Ագրարային քաղաքականություններիմշակման մոնիթորինգ և գնահատում
  • Գյուղատնտեսական ապահովագրություն