Կանանց միջազգային օրվա նախօրեին Կանանց առաջնորդության գլոբալ ինստիտուտը և Լոնդոնի թագավորական կոլեջը հրապարակել են աշխարհի 30 երկրներում այս տարվա հունվարի 21-ից մինչև փետրվարի 4-ը անցկացված #IWD2022 հետազոտության արդյունքները: Ավելի քան 20,524 ռեսպոնդենտների շրջանում Ipsos կազմակերպության կողմից անցկացված հարցումը վերաբերում էր տարբեր ոլորտներում կանանց կամ տղամարդկանց նկատմամբ կողմնակալությանը:
Հետազոտությունը բացահայտել է, որ թեև, հարցվածների մի մասի կարծիքով, հաստատությունները (ԶԼՄ-ները, կառավարությունը, կրթական և առողջապահական ծառայությունները, իրավապահ մարմինները, աշխատանքի վայրը) հավասար վերաբերմունք են ցուցաբերում տղամարդկանց և կանանց նկատմամբ, սակայն ինստիտուցիոնալ կողմնակալությունը այնուամենայնիվ գոյություն ունի և այն ավելի շատ արտահայտված է կանանց նկատմամբ: Ըստ էության, խոսքը գենդերային անհավասարության մասին է, որի առկայության փաստն ընդունում է հարցվածների մեծ մասը:
Ի՞նչ են փաստում հետազոտության արդյունքները
- Աշխարհում յուրաքանչյուր երրորդն այն կարծիքին է, որ երեխայի խնամքի պարտականություններն ավելի շատ են վնասում կնոջ կարիերային, քան տղամարդու:
- Հարցվածների մեծ մասը հավանական են համարում, որ աշխատավայրում կանանց նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ընտանեկան և երեխայի խնամքի հետ կապված պարտականությունների համատեքստում: Հարցվածների կեսից քիչը ՝ 44% -ը, կարծում է, որ գործատուները հավասարապես են վերաբերվում կանանց և տղամարդկանց:
- Գենդերային բռնությունը դասվում է որպես կանանց առջև ծառացած գլխավոր խնդիր, դրան հաջորդում են հավասար վարձատրության, աշխատանքի և խնամքի պարտականությունների հավասարակշռման և չվարձատրվող աշխատանքի խնդիրները:
Աշխատանքային կարիերայի և ընտանիքի համատեղման մասին
- Հարցվածների մեկ քառորդը (միջինը 25%) ասել է, որ երեխաների խնամքը կամ ընտանեկան պարտականությունները խանգարել են իրենց աշխատանքի դիմելուն կամ առաջխաղացմանը կամ ստիպել են նրանց հեռանալ կամ մտածել աշխատանքը թողնելու մասին: Այս հարցում կանայք ավելի հավանական է, որ տուժեն, քան տղամարդիկ: Մասնավորապես, կանանց 18%-ը ասել են, որ խնամքի պարտականությունները խանգարել են իրենց աշխատանքի կամ առաջխաղացման համար դիմելուն: 10%-ը ասում է, որ երեխաների խնամքը կամ խնամքի այլ պարտականություններն իրենց ստիպել են թողնել աշխատանքը:
- Թեև, հարցվածների կարծիքով, ընտանիքի և երեխայի խնամքի հետ կապված կողմնակալությունը ամենաշատն է հարվածում կանանց, սակայն ճկուն աշխատանքային քաղաքականությունը օգուտ կբերի և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Տղամարդկանց և կանանց տեսակետները ճկուն աշխատանքային գրաֆիկի հարցում շատ նման են:
Միջին հաշվով 30 երկրներում հարցվածներից ՝
-38%-ը կցանկանար ավելի շատ ճկունություն ունենալ աշխատանքի սկզբի և ավարտի հարցում,
-31%-ը կցանկանար ավելի շատ ճկունություն ունենալ իրենց աշխատանքի վայրում։
-26%-ը կցանկանար շաբաթական ավելի քիչ ժամ աշխատել, և
-25%-ը կցանկանար աշխատել ավելի քիչ օրերի ընթացքում:
- Հավասար վարձատրությունը հարցվածների 20% է կարևորում, ընդ որում կանայք ավելի շատ են կարևորում այդ խնդիրը քան տղամարդիկ , քան տղամարդիկ (22% ընդդեմ 17%),
- Կանայք նաև ավելի շատ են քան տղամարդիկ կարևորում աշխատանքի և ընտանեկան խնամքի պարտականությունները հավասարակշռելու խնդիրը ՝ 17% ընդդեմ 12%-ի, ինչպես նաև կանանց չվճարվող աշխատանքի ծավալի խնդիրը (17%՝ 8%-ի դիմաց):
- Հավասար վարձատրությունը առավել կարևորվում է ԱՄՆ-ում, Կանադայում, ամբողջ Եվրոպայում և Չիլիում: Միջին եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները հակված են առաջնահերթություն տալ սեռական ոտնձգությունների խնդրին, սեռական բռնությանը և ֆիզիկական բռնությանը (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Հնդկաստան, Մալայզիա, Մեքսիկա, Պերու և Թուրքիա): Աշխատանքի և ընտանեկան խնամքի պարտականությունների հավասարակշռման և ֆինանսական/տնտեսական անկախության բացակայության խնդիրները ավելի շատ են կարևորվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Սինգապուրում:
Գենդերային բռնության մասին
- Գենդերային բռնության հետ կապված հարցերի մասին հարցվածները միջինում հիշատակում են .
-սեռական ոտնձգությունը (29%),
-սեռական բռնությունը (25%),
-ընտանեկան բռնությունը (23%)
-Ֆիզիկական բռնությունը (20%):
- Ընտանեկան բռնության մեջ դրանից իսկ տուժած կանանց մեղադրողները փոքրամասնություն են կազմում, ընդ որում նման դիրքորոշումն ավելի տարածված է տղամարդկանց և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում:
Գենդերային հավասարության մասին ընկալումները
- Հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային հավասարության հարցում առաջընթացի վտանգ կա, քանի որ ամբողջ աշխարհում հարցվածների գրեթե կեսը (միջինը 47%) կարծում է, որ կանանց տղամարդկանց հետ հավասար իրավունքներ տալու հարցում ամեն ինչ բավական հեռուն է գնացել, ընդ որում այդպես են մտածում ավելի շատ տղամարդիկ քան կանայք:
- Հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ գենդերային անհավասարությունը գոյություն ունի, սակայն 18%-ը կարծում է, որ դա այդպես չէ: Նման կարծիքն առավել տարածված է տղամարդկանց շրջանում, ովքեր նաև մտածում են, որ ֆեմինիզմն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, և կարծում են, որ ավանդական առնականությունը վտանգի տակ է, քաի որ տղամարդիկ պարտվել են ֆեմինիզմի պատճառով: Դրա հետ մեկտեղ աշխարհում կանանց գրեթե կեսը (47%) իրեն բնորոշում է որպես ֆեմինիստ՝ համեմատած տղամարդկանց մեկ երրորդի (32%):
Սոցիալական ցանցերում վիրավորական վերաբերմունքի մասին
- Հարցվածների ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում վիրավորանքները, սպառնալիքները ու այլ վնաս պատճառող վարքագիծը առցանց տիրույթում, բայց որոշ, թեկուզ և փոքր մասը դա ընդունելի է համարում, այդ թվում , մոտավորապես 10 հացվածներից մեկը կարծում է, որ առցանց շփումներում սեքսիստական լեզու օգտագործելն ընդունելի է:
- Հարցվածների 45%-ը վերջին երկու տարիներին առցանց տիրույթում վիրավորանքների և սեքսիստական բնույթի գրառումների է հանդիպել: Կանայք ավելի հավանական է, որ սեքսիստական բնույթի հաղորդագրություններ ստանան կամ առցանց սեռական ոտնձգությունների հասցեատար դառնան: Հացվածների մեծամասնությունը՝ 78%-ը կարծում է, որ կանայք չպետք է համակերպվեն առցանց տիրոիյթում չարաշահումների հետ, սակայն այդ տեսակետ ունեցողների թվում տղամարդկանց և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ավելի քիչ են:
Ինստիտուցիոնալ կողմնակալության մասին
- Թեև հարցվածները կարծում են , որ տարբեր հաստատությունները հավասարապես են վերաբերվում են տղամարդկանց և կանանց, սակայն ընդունում են, որ ինստիտուցիոնալ կողմնակալությունը ավելի շատ արտահայտված է կանանց նկատմամբ: Մասնավորապես, կառավարության դեպքում հարցվածների 32%-ը համարում է , որ կանանց նկատմամբ վերբերմունքն ավելի վատէ, քան տղամարդկանց , մինչդեռ 16%-ը հակառակն է կարծում: Լրատվամիջոցների դեպքում (29% ընդդեմ 19%), ոստիկանության (27% ընդդեմ 20%), դատարանների ու բանտերի դեպքում (22% ընդդեմ 18%)։
- Կրթական հաստատությունների և առողջապահական ծառայությունների դեպքում հարցվածների մոտ 22%-ը, հիմնականում տղամարդիկ, համարում են , որ կանանց նկատմամբ վերաբերմունքն ավելի լավ է , քան տղամարդկանց: Միաժամանակ, այս երկու հաստատությունների մասին հարցվածների կեսից ավելին (համապատասխանաբար 52% և 51%) ասել են, որ տղամարդկանց և կանանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեն:
Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.