Skip to main content

ՕքսԵՋեն հիմնադրամը «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում 2023-ի հունվարին «Զորեղները» թեմատիկ թատերական ներկայացումը շրջիկ ցուցադրել է Գորիսում, Եղեգնաձորում և Բերդում՝ ներգրավելով շուրջ 170 հանդիսատեսի։ «Զորեղները» ներկայացում է մեր օրերի, կանանց և նրանց կարողությունների մասին է։ Ներկայացումը կառուցված է խաղաղության և անվտանգության գործընթացներում ակտիվ և կարևոր մասնակություն ունեցող իրական կանանց պատմությունների վրա և համեմված է գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ՝ Նաիրյան վոկալ անսամբլի կատարմամբ։

Ներկայացումներին հաջորդել են քննարկումներ՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց ներգրավվածության վերաբերյալ քաղաքական երկխոսությունների խթանման թեմայի շուրջ։ Ցանկացողները կարող են միանալ քննարկմանը։

Մենք զրուցել ենք բոլոր երեք մարզերում միջոցառումներին մասնակցած կանանց հետ։ Նրանք կիսվել են իրենց տպավորություններով։

«Առօրյայում քաղաքական գործընթացներում կանանց դերը միշտ կարևորել եմ։ Ծրագիրը արդիական է հատկապես Սյունիքում ներկա մարտահրավերների տեսանկյունից։ Ներկայացումը արդի իրավիճակն էր ներկայացնում, մոտիվացնում, որ ոչինչ դեռ վերջացած չէ։ Շատ կարևորում եմ կանանց դերակատարումը խաղաղության և անվտանգության գործընթացներում»․-ասում է Արմինեն, որ ներգրավված է ծրագրում և մասնակցել է միջոցառումներին Գորիսում։

Իսկ ահա Լուսինեն, որ ևս Գորիսում է մասնակցել միջոցառմանը, կարևորում է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնելը։ Ներկայացումը համարում է ուսուցողական։

Համանման են տպավորությունները Եղեգնաձորում։ Թագուհին ուսոցիչ է Եղեգնաձորում, նա կարծում է, որ ներկայացուցմը մոտիվացնող էր, կարևոր է ոչ միայն խոսել, այլև գործել։

«Քեզ թվում է քեզնից կախված չէ երկրի իրավիճակը, հատկապես պատերազմի ժամանակ, բայց նրանց շնորհիվ ես հասկացա, որ ինձնից կախված է․ պետք չէ զոհի կարգավիճակում լինել։ Ինքնակազմակերպվելը, ինքնադրսևորվելը շատ կարևոր է»։

Մարիետա Մանուչարյանն ու Լուսիկ Աղաբաբյանը, բացի իրենց բուն մասնագիտություններից, ներգրավված են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, նրանք ակտիվ գործունեություն են ծավալում Բերդում։

Թեև թեմային նոր չեն ծանոթանում, բայց կարծում են, որ ծրագիրը մի նոր ազդակ է ոգեշնչելու կանանց՝ ներգրավվելու խաղաղության և անվտանգության գործընթացներում։

 

Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ)  կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պար տադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։