«Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը ստեղծվել է 2017թ․-ին Inspired+ ծրագրի շրջանակներում, որն իրակնացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նախնական նպատակով։ Հարթակի շրջանաում հանդիպումներ էին կազմակերպվում նաև ԱԺ պատգամավորների ու ոլորտի այլ դերակատարների հետ՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացումը բարելավելու նպատակով։
2021 թ․-ից հարթակը վերականգնեց ակտիվությունը և այժմ գործում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի ներքո։
Հարթակի անդամները շարունակական փաստահավաք գործողություններ իրականացնում երկրում աշխատանքային իրավունքների ասպարեզում առկա խնդիրները բացահայտելու և սոցիալական պաշտպանության ոլորտում գենդերային զգայուն և ներառական քաղաքականությունների իրականացումը խթանելու նպատակով: Բացի դրանից, հարթակը գործում է հետևյալ ուղղություններով.
- շարունակական խորհրդատվություն՝ խթանելու աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունների մշակումն ու իրականացումը.
- գիտելիքի, ոլորտի լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում հարթակի անդամների համար՝ ներգրավելով Եվրոպայում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին, սոցիալական գործընկերներին։
Հարթակին անդամակցում է աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված շուրջ 40 կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերի կոնսորցիումները, որոնք են՝
- «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիր (ՕքսԵՋեն հիմնադրամ, Մեդիա բազմազանության ինստիտուտ ՀԿ, Սոցիոսկոպ ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Ասպարեզ» լրագրողների ակումբ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ),
- «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիր (ՏՀՏ գործատուների միություն, «Կիրակի» հիմնադրամ, Արմավիրի զարգացման կենտրոնի),
- «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիր (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն, «Կրթություն և համերաշխություն» արհմիության, APR Group)։