Skip to main content
Ավարտված ծրագրեր

Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ վերափոխելով պատմույթը

Ծրագիրն ուղղված է խթանելու գենդերային հավասարությունը և հավասար հնարավորությունները՝ գենդերային ապատեղեկատվության պատմույթները թիրախավորելու միջոցով՝ նպաստելով ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

Ծրագրի նպատակը

Պայքարել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ազդեցության դեմ՝ ստեղծելով և տարածելով առնվազն 10 մեդիա արտադրանք՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ՏԻՄ ավագանու 4 անդամների մասին։

Ծրագրի վերջնարդյունքները

1 Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրազեկվածության մակարդակի բարձրացում գենդերային ապատեղեկատվության տարածվածության ու ազդեցության վերաբերյալ։

Ծրագիրը կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ գենդերային ապատեղեկատվության առկայության, հետևանքների և ազդեցության մասին՝ Տավուշի և Գեղարքունիքի բնակչության, այդ թվում՝ կանանց շրջանում։ Սրանով ծրագիրն ընդգծում է գենդերային ապատեղեկատվությանն անդրադառնալու կարևորությունը, քանի որ այն վտանգ է ոչ միայն գենդերային հավասարության, այլև` կանանց քաղաքական մասնակցության համար։

2 Տավուշի և Գեղարքունիքի ՏԻՄ ներկայացուցիչ կանայք ավելի դիմակայուն են գենդերային ապատեղեկատվության նկատմամբ։  

Մարդկային պատմությունների և քաղած դասերի ներկայացման միջոցով ծրագիրը միտված է նպաստելու, որ ՏԻՄ ներկայացուցիչ կանայք մոտիվացվեն և շարունակեն իրենց գործունեությունը որոշում կայացնելու գործընթացներում։

Իրականացման ժամկետ՝ 03.01.2024-30.04.2024

Բյուջե՝ 15,000 բրիտանական ֆունտ

Ծրագիրը ֆինանսավորվում է «Արտեմիս» դաշինք ծրագրի կողմից։