Skip to main content
Ավարտված ծրագրեր

Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ վերափոխելով պատմույթը 2.0

Ծրագիրն ուղղված է խթանելու գենդերային հավասարությունը և հավասար հնարավորությունները՝ գենդերային ապատեղեկատվության պատմույթները թիրախավորելու միջոցով՝ նպաստելով ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

Ծրագրի նպատակը

Պայքարել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ազդեցության դեմ՝ ստեղծելով և տարածելով մեդիա արտադրանք՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ավագանու  անդամների մասին։

Ծրագրի վերջնարդյունքները

1․ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում իրազեկվածության մակարդակի բարձրացում գենդերային ապատեղեկատվության տարածվածության ու ազդեցության վերաբերյալ։

Ծրագիրը կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ գենդերային ապատեղեկատվության առկայության, հետևանքների և ազդեցության մասին՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի բնակչության, այդ թվում՝ կանանց շրջանում։ Սրանով ծրագիրն ընդգծում է գենդերային ապատեղեկատվությանն անդրադառնալու կարևորությունը, քանի որ այն վտանգ է ոչ միայն գենդերային հավասարության, այլև` կանանց քաղաքական մասնակցության համար։

2․ Լոռու, Շիրակի և Սյունիքի ՏԻՄ ներկայացուցիչ կանայք ավելի դիմակայուն են գենդերային ապատեղեկատվության նկատմամբ։

Մարդկային պատմությունների և քաղած դասերի ներկայացման միջոցով ծրագիրը միտված է նպաստելու, որ ՏԻՄ ներկայացուցիչ կանայք մոտիվացվեն և շարունակեն իրենց գործունեությունը որոշում կայացնելու գործընթացներում։

3. Մեդիա մշտադիտարկման և օրենսդրական առաջարկությունների հիման վրա եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվել են որոշում կայացնողներին։

10 առցանց և 3 առաջատար հեռուստաալիքներ մշտադիտարկվելու են գենդերային ապատեղեկատվության տեսանկյունից։

Օրենսդրական վերլուծություն կիրականացվի գնահատելու առկա օրենսդրության զգայունությունը գենդերային ապատեղեկատվության տեսանկյունից և բացահայտել գենդերային ապատեղեկատվության կանխման հնարավորությունները։

Իրականացման ժամկետ՝ 01.04.2024-30.09.2024

Բյուջե՝ 30,000 բրիտանական ֆունտ

Ծրագիրը ֆինանսավորվում է «Արտեմիս» դաշինք ծրագրի կողմից։