![](https://oxygen.org.am/wp-content/uploads/2024/10/458297347_913643707465703_1856457898228300406_n.jpg)
Օգոստոսի վերջին «Իրավազորում գործնականում․ Գործողությունների ազգային ծրագիր 3․0» ծրագրի շրջանակում Սյունիքում, Վայոց ձորում և Տավուշում քննարկումներ ունեցանք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի կանանց ցանցերի հետ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի Գործողությունների ազգային երրորդ ծրագրի մշակման վերաբերյալ:
Քննարկումների ընթացքում մասնակիցները վեր հանեցին առկա խնդիրները, դրանց համատեքստն ու առաջարկեցին հնարավոր լուծումները։
Դրանց հիման վրա ծրագրի փորձագիտական թիմը կձևավորի առաջարկներ, որոնք կկիրառվեն հետագա ջատագովության շրջանակում։
——
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ: