Հոկտեմբերի 4-6-ը Կանանց հզորացում՝ հանուն տևական խաղաղության ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ փուլն ունեցանք։
Ծրագրի նպատակն է ուժեղացնել կանանց ձայնը, հզորացնել նրանց կարողությունները և դրանով նպաստել Հայաստանում կայուն խաղաղության հաստատմանը։
Ինտերակտիվ խմբային աշխատանքների միջոցով քննարկեցինք, թե ինչպես կարող ենք ընդլայնել կանանց հմտությունները խաղաղության գործընթացներում, ինչպես նաև կանանց առաջնորդության մարտահրավերներն ու հնարավորությունները։
Մասնակիցները նաև արդյունավետ հաղորդակցություն հմտություններ ձեռք բերեցին, որոնք կարող են կիրառել շահերի պաշտպանության գործընթացներում։
Ծրագրի շրջանակում ձևավորվել է Խաղաղարար կանանց ցանց, որը թեմատիկ սոցիալական մեդիա արշավ կիրանանցնի:
_____
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի արագ արձագանքման պատուհանը ֆինանսավորման մեխանիզմ է, որը խաղաղության և խաղաղության համաձայնագրերի իրականացման գործընթացներում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու նպատակով և կարճաժամկետ թիրախային աջակցության միջոցով լրացնում է հրատապ ֆինանսավորման բացերը:
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամը ֆինանսական ճկուն գործիք է՝ աջակցելու արդյունավետ գործողություններին, որոնք ուղղված են տեղացի կանանց կարողությունների զարգացմանը՝ կոնֆլիկտների կանխման, ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների արձագանքման և խաղաղաշինության առանցքային հնարավորություններից օգտվելու համար։
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Նիդերլանդների բազմակուսականցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։