2024 թ․ նոյեմբերին ՕքսԵՋեն հիմնադրամը «Կանանց հզորացում՝ հանուն տևական խաղաղության» ծրագրի շրջանակում Բերդում, Վարդենիսում և Գորիսում ունեցավ մարզային ֆորումներ՝ խթանելու համագործակցությունը կին առաջնորդների միջև և մշակելու գենդեր-արձագանքող տարրեր խաղաղության ապագա համաձայնագրի և բանակցությունների համար:
Դրանց շրջանակում մասնակիցները քննարկում են խաղաղության և անվտանգության, ինչպես նաև այդ գործընթացներում կանանց ներգրավման կարևորությունը։
Ֆորումների համատեքստում նաև ֆոկուսխմբային քննարկումներ են եղել, որոնց արդյունքները կամփոփվեն քաղաքականության փաստաթղթում և կկիրառվեն ջատագովության համար։
Ծրագրի նպատակն է ուժեղացնել կանանց ձայնը, հզորացնել նրանց կարողությունները և դրանով նպաստել Հայաստանում կայուն խաղաղության հաստատմանը։
Ծրագրի շրջանակում ձևավորվել է Խաղաղարար կանանց ցանց, որը թեմատիկ սոցիալական մեդիա արշավ է իրականացնում. Կանանց ցանցի էջը՝ @womenempoweringpeace
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի արագ արձագանքման պատուհանը ֆինանսավորման մեխանիզմ է, որը խաղաղության և խաղաղության համաձայնագրերի իրականացման գործընթացներում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու նպատակով և կարճաժամկետ թիրախային աջակցության միջոցով լրացնում է հրատապ ֆինանսավորման բացերը:
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամը ֆինանսական ճկուն գործիք է՝ աջակցելու արդյունավետ գործողություններին, որոնք ուղղված են տեղացի կանանց կարողությունների զարգացմանը՝ կոնֆլիկտների կանխման, ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների արձագանքման և խաղաղաշինության առանցքային հնարավորություններից օգտվելու համար։
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Նիդերլանդների բազմակուսականցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։