2024 թ. դեկտեմբերին «Իրավազորում գործնականում․ գործողությունների ազգային ծրագիր 3.0» ծրագրի շրջանակներում Սյունիքում, Վայոց ձորում և Տավուշում համայնքային հանդիպումներ ունեցանք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և ծրագրի շրջանակում ձևավորված տեղի կանանց ցանցերի անդամների հետ:
Հանդիպումների հիմնական նպատակը ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի Գործողությունների ազգային երրորդ ծրագրի մշակման վերաբերյալ քննարկումներն էին:
Ծրագրի փորձագիտական թիմը ներկայացրեց Գործողությունների ազգային երրորդ ծրագրի համար մշակված առաջարկները, որոնք ձևավորվել են նաև տեղական քննարկումերի արդյունքում, ինչպես նաև վերաբերելի այլ փաստաթղթեր՝ քննարկումն ավելի արդյունավետ և հասցեական դարձնելու համար։
Բոլոր 3 մարզերում քննարկումներն անցան տեղացիների ակտիվ մասակցությամբ։ Նրանք հնարավորություն ունեցան խմբային աշխատանքների միջոցով վերլուծելու առաջարկները և ներկայացնելու իրենց դիտարկումները դրանց բարելավման ուղղությամբ։
Հանդիպումների արդյունքում առաջարկները վերջնական տեսքի կբերվեն և կներառվեն փաստաթղթում՝ հետագա ջատագովության գործընթացում կիրառելու համար:
Այս հրապարակումը ստեղծվել է «Իրավազորում գործնականում․ Գործողությունների ազգային պլան 3․0» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։