Skip to main content
Լուրեր

Կանանց փոխաջակցության աշխատարանի մասնակցության հայտ

ՕքսԵՋեն հիմնադրամը «Արտեմիս» դաշինք ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ բարձրացնելով դիմակայունությունը ծրագիրը։
Ծրագրի նպատակն է դիմագրավել Հայաստանում գենդերային ապատեղեկատվությանն ու դրա ազդեցությանը՝ ներգրավելով մեդիայի ֆինանսավորմանը մասնակցող մասնավոր ոլորտին և բարձրացնելով գենդերային ապատեղեկատվության թիրախում հայտնվող մարդկանց դիմակայանությունը։ 
Դրա շրջանակում կազմակերպում ենք Կանանց փոխաջակցության արտագնա եռօրյա աշխատարան, որը հնարավորություն կտա մասնակից կանանց կիսվելու իրենց փորձով, միասին հատկորոշելու խնդիրներն ու գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարի եղանակները։ Աշխատարանի հիմնական նպատակը ակտիվ կանանց վրա գենդերային ապատեղեկատվության ազդեցության հոգեբանական կողմի քննարկումն է և աջակցություն տրամադրելը։
Ովքե՞ր կարող են մասնակցել․
  • Համայնքի ավագանու անդամներ
  • Համայանքապետարանի աշխատակիցներ
  • Համայանքապետին կից հասարակական խորհրդի անդամներ
  • Հասարակական այլ ակտիվություն ունեցող կանայք

Կանանց փոխաջակցության արտագնա եռօրյա աշխատարանի հղումը: