

«Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում» ծրագրի նպատակն է խթանել գենդերային հավասարությունն ու սոցիալական ներառումը Հայաստանի համայնքներում՝ ապահովելով, որ համայնքային բյուջեները արդարացիորեն արտահայտեն բոլոր խմբերի՝ մասնավորապես կանանց, աղջիկների և ազգային փոքրամասնությունների կարիքներն ու շահերը։
Հիմնական արդյունքները՝
🔹 Արդյունք 1. Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) զարգացած կարողություններ՝ գենդերազգայուն և ներառական բյուջետավորման ուղղությամբ։
🔹 Արդյունք 2. Եզդի համայնքի՝ մասնավորապես կանանց և աղջիկների մասնակցության խթանում համայնքային մակարդակում որոշումների կայացման և բյուջետավորման գործընթացներում։
Հիմնական գործողությունները՝
- Մշակել կրթական մոդուլ և Գենդերազգայուն Բյուջետավորման (GRB) գործիքակազմ։
- Ապահովել մենթորության և խորհրդատվության աջակցություն թիրախային ՔՀԿ-ներին։
- Վերլուծել ընտրված համայնքների բյուջեները և ներկայացնել առաջարկությունների փաթեթներ։
- Կազմակերպել երկխոսության հանդիպումներ ՏԻՄ–երի, ՔՀԿ–ների և համայնքի անդամների միջև։
- Աջակցել ՔՀԿ-ներին՝ համայնքահեն նախաձեռնությունների նախագծման և իրականացման գործընթացում։
- Իրականացնել դասընթացներ՝ ուղղված եզդի համայնքի ներկայացուցիչների՝ մասնակցության, առաջնորդության, շահերի պաշտպանության և ներառական որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։
- Աջակցել տեղական մակարդակում նախաձեռնվող ծրագրերին, որոնք ուղղված են գենդերային հավասարությանն ու սոցիալական ներառմանը։
- Մշակել և տարածել մեդիա նյութեր (տեսանյութեր, հոդվածներ, սոցիալական մեդիայի նյութեր)՝ գենդերային հավասարության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Հիմնական շահառուները՝
- Կանայք և աղջիկներ
- Եզդի համայնքի ներկայացուցիչներ
- ՏԻՄ պաշտոնյաներ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Կայունություն/երկարաժամկետ ազդեցություն
- ՏԻՄ պաշտոնյաներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելով՝ ծրագիրը կօգնի ինտեգրել գենդերազգայուն բյուջետավորումը տեղական պլանավորմանը։ Գործիքակազմը կծառայի որպես երկարաժամկետ ուղեցույց (ինստիտուցիոնալացում):
- Վերապատրաստումների և մենթորության ծրագրերը կզարգացնեն ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի կարողությունները՝ հնարավորություն ընձեռելով շարունակել ներառական բյուջետավորման մոնիտորինգը և շահերի պաշտպանությունը նաև ծրագրի ավարտից հետո (կազմակերպությունների կարողությունների ամրապնդում)։
- Ստեղծված գործընկերությունները կձևավորեն կայուն ցանցեր, որոնք կխթանեն օրենսդրական բարեփոխումները և ներառական բյուջետավորումը (համագործակցություն և շահերի պաշտպանություն):
- Եզդի համայնքի՝ հզորացման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման միջոցով ծրագիրը կխթանի տեղական սեփականատիրության զգացումը՝ ապահովելով, որ ներառական բյուջետավորումը պահպանվի որպես համայնքային առաջնահերթություն (համայնքային մասնակցություն և սեփականատիրություն)։
- Ծրագրի մոտեցումը հնարավոր է վերարտադրել այլ համայնքներում՝ լավագույն փորձի և ձեռք բերված դասերի հավաքագրման և գործընթացների լավարկման միջոցով (վերարտադրելիություն և մասշտաբայնացում)։
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2025թ․ օգոստոսից – 2026թ․ մարտ
Վայր՝ ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի երեք խոշորացված համայնքներ
Ծրագրի բյուջե` £146,103.60
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
