ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Slider

ՕքսԵՋենը հիմնադրվել է Օքսֆամ Մեծ Բրիտանիա միջազգային կազմակերպության կողմից 2015 թվականին:

1994-2017 թվականներին Հայաստում իր գործունեության ընթացքում Օքսֆամը  աշխատում էր աղքատ մարդկանց, մասնավորապես՝ երկրի գյուղական և մեկուսացված հատվածներում ապրողների կյանքն ու ապրուստի միջոցները բարելավելու ուղղությամբ:

Համայնքային մակարդակում դրական փոփոխությունը քաջալերվում էր համապետական մակարդակով քաղաքական և քարոզչական գործունեության միջոցով:

Տարիների ընթացքում մենք ձգտել ենք նոր ուղիներ գտնել Հայաստանում անհատների, համայնքների և կազմակերպությունների կարողություններն ամրապնդելու համար՝ աղքատությամբ պայմանավորված անարդարությունից զերծ ապագա կառուցելու նպատակով:

ՕքսԵՋենը հիմնվում է Օքսֆամի քսանհինգամյա հեղինակության վրա Հայաստանում և առաջ է մղում Օքսֆամի աշխատանքը `իր կազմակերպչական առաքելությանը համահունչ նպատակները իրականացնելու համար:

«ՕքսԵՋեն» անվանումը արտացոլում է իր արմատները Օքսֆամում (ՕՔՍ), և մտադրությունը `իր աշխատանքը կենտրոնացնելու երիտասարդության (Y) և գենդերային հարցերի (G) հարցերի վրա:

«ՕքսԵՋեն»-ը` որպես տեղական հիմնադրամ, ավելի ճկուն է իր միջամտությունների ձևավորման հարցում և հիմնականում պայմանավորված է տեղական կարիքներով: Մենք պահպանում ենք Օքսֆամի Հայաստանյան գրասենյակը ապացուցված կարողություն է բերել շոշափելի դրական փոփոխություններ բերելու աղքատ և խոցելի խմբերի կյանքում:

ՕքսԵՋեն

Մեր առաքելությունը

ՕքսԵՋենը շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ է, որն առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի իր տեսլականով, որտեղ կանայք և տղամարդիկ կարող են իրացնել իրենց իրավունքները և մասնակցել իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում:

Մենք ուզում ենք ապրել արդար երկրում: Մենք կառուցում ենք գործընկերային կապեր և համատեղ հանդես ենք գալիս համակարգային դրական փոփոխությունների օգտին: Մենք խթանում ենք, դրական փոփոխություններին հիմա և այստեղ ՝ նպաստելով դրանց

Տնտեսական արդարության
Հաշվետու կառավարման
Գենդերային հավասարության
Երիտասարդների իրավազորման
Համայնքների դիմակայունության բարձրացման միջոցով

ՕքսԵՋեն

Ռազմավարական ուղղությունները

ՕքսԵՋեն-ն առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի տեսլականով, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրացնել իր իրավունքները և ազդեցություն ունենալ այն որոշումների վրա, որոնք առնչվում են իրեն: Հիմնվելով սեփական փորձի և տեղական գիտելիքների վրա, մենք աշխատում ենք տեղի գործընկերների հետ՝ աղքատ գյուղական համայնքների տնտեսությունում ներդրումները խթանելու ուղղությամբ: Մենք նաև օգնում ենք ամրապնդել հավատը սեփական կյանքի վրա ազդող որոշումները կայացնելիս խոսք ասելու՝ մարդկանց կարողության նկատմամբ:

ՕքսԵՋեն հիմնադրամի ռազմավարական ուղղություններն են՝

Կարիքավոր կանանց և տղամարդկանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծում և խրախուսում, աղքատ մարդկանց համար տնտեսական քաղաքականության քարոզչություն և դրա իրականացում ՝ երկրում ապրուստի կայուն աղբյուրների ապահովման նպատակով ։

Բնակչության ցածր եկամուտ ունեցող խավերը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մասնակցում են կառավարությունում ավելի մեծ թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովմանը ՝ լայն մասնակցության եւ հանրային վերահսկողության ուժեղացման հիման վրա որոշումներ ընդունելու միջոցով:

Երիտասարդների իրավազորմանն ուղղված նախաձեռնությունները նպատակ ունեն խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային և ազգային մակարդակներում որոշուﬓերի կայացման գործընթացներում, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը:

Մեր բոլոր ծրագրերի հիմքում դրված է կանանց իավազորման, որոշումների կայացման մակարդակում նրանց ձայնը լսելի դարձնելու կարևոր բաղադրիչը: Մենք ոչ միայն գենդերային տեսակետից զգայուն մոտեցում ենք ցուցաբերում մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերում, այլև կանանց իրավազորմանն ուղղված առանձին ծրագեր ենք իրականացնում:

Անհատներին, համայնքներին, տեղական եւ ազգային շահագրգիռ կողմերին աջակցություն է ցուցաբերվում աղետներից եւ ճգնաժամերից հետո նախապատրաստմանը, հակազդելուն, արձագանքելուն եւ վերականգնելուն:

ՕքսԵՋեն

Հոգաբարձուների խորհուրդ

Թոմ Վինսլոու

Թոմաս Ուինսլոուն ՕքսԵՋեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  հիմնադիր անդամներից է: Նա...

OxYGen’s Board of Trustees
OxYGen’s Board of Trustees

Օլգա Ղազարյան

Օլգա Ղազարյանը ունի ավելի քան 25 տարվա միջազգային փորձառություն մարդասիրական...

ՕքսԵՋեն

Մեր թիմը

Մարգարիտա Հակոբյան

Մարգարիտա Հակոբյանը ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրենն է 2018 թվականից: Նա...

Գործադիր տնօրեն

ԼՈՒՐԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆ

ՀԱՍՑԵ

23 Davit Anhaght Street 19, Yerevan, Armenia

Tel: +(374 11)308808

Emai: info@oxygen.org.am

2019 OxYGen. All rights are reserved.