Ավարտված ծրագրեր

ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար

By 16/04/2019July 30th, 2020No Comments

ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության ներքո մշակված տարածաշրջանային ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում ու Ուկրաինայում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։

  • 300 երիտասարդի վերապատրաստում աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու համար
  • 100 երիտասարդի ձեռնարկատիրական հմտությունների բարելավում և համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերում
  • 60 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի ապահովում
  • 000 երիտասարդի իրազեկում՝ մասնագիտական առաջընթացն ապահովող առկա հնարավորությունների մասին
  • 40 երիտասարդության ոլորտի պատասխանատուի կարողությունների բարելավում երիտասարդների հետ աշխատելու համար
  • 10 դպրոցում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների հիմնում
  • 7 միջին մասնագիտական հաստատություններում նոր ծրագրի ներդնում
  • Ոչ ֆորմալ կրթության գնահատման գործիքակազմի մշակում YouthPass գործիքի օրինակով
  • Երիտասարդական ոլորտում աշխատող կազմակերպությունների համախմբում
  • Երիտասարդների մասնակցություն իրենց առնչվող քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներին

Ծրագրի երեք հիմնասյուներն են.

  • Երիտասարդների մասնակցություն
  • Ներառականություն
  • Գենդերային զգայուն մոտեցում

Մեր գործողությունները՝

Ծրագիրը շարունակում և ամրապնդում է միջին մասնագիտական կրթության, զբաղվածության և երիտասարդության զարգացման ռազմավարությունների բարելավմանն ուղղված ջանքերը, նպաստում առավել որակյալ աշխատուժի ստեղծմանը և երիտասարդների աշխատանքային մրցունակությանը նպաստող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը։

  • Աշխատաշուկայի համապարփակ վերլուծության իրականացում
  • Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում
  • Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը
  • Երիտասարդների մասնակցություն հանրային քաղաքականության գործընթացներին

Ծրագիրը կմիավորի բոլոր կարևոր դերակատարներին՝ ներգրավելու քաղաքականությունների մշակման և իրականացման գործին, հանրայնացնելու երիտասարդների՝ աշխատանքային շուկայում մրցունակության խնդիրները,  ինչպես նաև կազմակերպելու աշխատանքային տոնավաճառներ և այլ հանրային միջոցառումներ։

Ծրագրի տևողությունը՝ 01/02/2018 – 31/01/2020 (24 ամիս)
Իրականացման երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա

Համակարգող՝ «Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդներ» կազմակերպություն

Իրականացնող՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» (հայաստանյան, Վրաստանի և Ուկրաինայի ազգային գրասենյակներ), ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ (Հայաստան), Երեխաների և երիտասարդների զարգացման ֆոնդ (Վրաստան), Սլավիկ Հարթ բարեգործական հիմնադրամ (Ուկրաինա)

Տեղական համակարգող՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչություն

Leave a Reply