Skip to main content
Ավարտված ծրագրեր

Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար  

Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիների մասնակցայնությանը ժողովրդավարական գործընթացներում` բարձրացնելով կառավարման թափանցիկությունը և քաղաքականությունների մշակմանը հատկապես կանանց և երիտասարդության ընդգծված ներգրավվածությունը, և այդ ջանքերը ֆորմալացնել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ)  Հայաստանի 2021-2023 թթ. գործողությունների նոր ծրագրում։

Ծրագիրը կօգտագործի Հայաստանի և վիշեգրադյան չորս երկրների կառավարություների կողմից բաց կառավարման գործընկերություն և բաց տվյալներ տրամադրելու հնարավորությունը, բերելով վիշեգրադյան երկրների լավագույն գիտելիքն ու փորձը ինչպես ավելի շատ շահառուներ ներգրավել ԲԿԳ-ի գործողությունների պլանավորման գործընթացում. քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, արհմիություններ, մեդիա, ինչպես ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը ԲԿԳ-ի 2021-2023թթ գործողությունների պլանավորմանը:

Նպատակները՝

  • Նպաստել Հայաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ գիտելիքի փոխանցմանը եւ փորձի փոխանակմանը` քաղաքացիների առջեւ ազգային կառավարությունների հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման
  • գործում:
  • Հզորացնել հայաստանյան շահառուների՝ ՀԿ-ների, լրատվամիջոցների և արհմիությունների կարողությունը և տեղեկացվածությունը առաջիկա երեք տարիների համար Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրի մշակման hամար:
  • Ապահովել կանանց և երիտասարդների, ինչպես նաև նրանց ներկայացնող ՀԿ-ների և քաղհասարակության ցանցերի ներգրավվածությունը 2021-2023 թթ.գործողությունների նոր ծրագրի մշակման գործընթացում:
  • Նպաստել տարածաշրջանային համագործակցությանն ու ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը և տարածաշրջանային հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությանը (Բաց տվյալներ, ԲԿԳ), նպաստելու ժողովրդավարական զարգացման ուղղությամբ հաշվետվողականության և թափանցիկության մշակույթին:

Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ:

Գործընկեր երկրներ և կազմակերպություններ

Հայաստան. Պրոմեդիա-գենդեր ՀԿ, Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ,

Սլովակիա. Բաց հասարակության հիմնադրամ Բրատիսլավա

Լեհաստան. Տեղական ժողովրդավարության զարգացման Ջերսի Ռեգուլսկու հիմնադրամ, էՊանստվո հիմնադրամ,

Չեխիա. ԷԴՈՒին

Հունգարիա. Հունգարիայի արհմիությունների կոնֆեդերացիա

 

Ծրագրի տևողությունը 01/06/2020 – 15/03/2021

 

Հաշվետվություն

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության Գործողությունների 2018-2020 թթ. ծրագրի գենդերային ասպեկտները

Երիտասարդների մասնակցայնությունը ժողովրդավարական գործընթացներին և ներգրավվածությունը Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հարթակում