Skip to main content
Ավարտված ծրագրեր

Հումանիտար աջակցություն՝ Արցախից տեղահանված անձանց

By 28/12/2020June 25th, 2021No Comments

ՕքսԵՋեն հիմնադրամը, հավատարիմ իր հումանիտար մանդատին ակտիվորեն ներգրավված է ներկայումս Հայաստանում բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու գործում:

Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ՕքսԵՋեն հիմնադրամը ս.թ. դեկտեմբեր ամսից, առաջիկա 3 ամիսների ընթացքում հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրի ավելի քան 1,000 անձանց (հիմնականում կանանց և երեխաներին), ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կփոխհատուցի ավելի քան 100 ընտանիքների բնակվարձերը և/կամ կոմունալ ծախսերն առաջիկա 3 ամիսների ընթացքում:

Միջազգային փրկարարական կոմիտեի (ՄՓԿ) ֆինանսական աջակցությամբ ՕքսԵՋենն ավելի քան 520 ներքնակներ կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզում բնակեցված ինքնաբուխ տեղահանված անձանց համար: