Ծրագիրը նպատակ ունի առաջադրել գործնական լուծումներ տնտեսական զարգացման և բիզնես միջավայրի խթանման համատեքստում՝ աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության համար՝ կանանց իրավունքների հատուկ շեշտադրությամբ:
Մեր քայլերն ուղղված են.
- Ստեղծել երկխոսության հարթակ, որտեղ քաղաքականություն մշակողները և իրականացնողները, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները Հայաստանից, Հունգարիայից, Չեխիայից և Լեհաստանից կներկայացնեն իրենց երկրների լավագույն օրինակները՝ ապահովելով փորձի փոխանակում և գիտելիքի փոխանցում:
- Աջակցել Հայաստանի գործընկերներին բիզնեսի, տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականությունների մշակման գործում՝ հատուկ շեշտադրելով գենդերային զգայուն մոտեցումը:
- Քաղաքականությունների շուրջ երկխոսությանն ուղղված միջոցառումների օգնությամբ խրախուսել տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչը կապահովի քաղաքականությունների մշակման գործընթացների ներառականությունը և մասնակցայնությունը:
Ծրագիրն իրականացնում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը և «Եվրոպական համագործակցության հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միությունը՝ «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի և ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ
Գործընկեր կազմակերպություններ՝ Արհմիությունների Կոնֆեդերացիա (Հունգարիա), «Կարատ» կանանց իրավապաշտպան ցանց (Լեհաստան), Գործարար առաջնորդների ֆորում (Չեխիա):
Ծրագրի տևողությունը՝ 24/09/2018–03/02/2019