Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիների մասնակցայնությանը ժողովրդավարական գործընթացներում` բարձրացնելով կառավարման թափանցիկությունը և քաղաքականությունների մշակմանը հատկապես կանանց և երիտասարդության ընդգծված ներգրավվածությունը, և այդ ջանքերը ֆորմալացնել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Հայաստանի 2021-2023 թթ. գործողությունների նոր ծրագրում։
Ծրագիրը կօգտագործի Հայաստանի և վիշեգրադյան չորս երկրների կառավարություների կողմից բաց կառավարման գործընկերություն և բաց տվյալներ տրամադրելու հնարավորությունը, բերելով վիշեգրադյան երկրների լավագույն գիտելիքն ու փորձը ինչպես ավելի շատ շահառուներ ներգրավել ԲԿԳ-ի գործողությունների պլանավորման գործընթացում. քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, արհմիություններ, մեդիա, ինչպես ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը ԲԿԳ-ի 2021-2023թթ գործողությունների պլանավորմանը:
Նպատակները՝
- Նպաստել Հայաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ գիտելիքի փոխանցմանը եւ փորձի փոխանակմանը` քաղաքացիների առջեւ ազգային կառավարությունների հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման
- գործում:
- Հզորացնել հայաստանյան շահառուների՝ ՀԿ-ների, լրատվամիջոցների և արհմիությունների կարողությունը և տեղեկացվածությունը առաջիկա երեք տարիների համար Բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագրի մշակման hամար:
- Ապահովել կանանց և երիտասարդների, ինչպես նաև նրանց ներկայացնող ՀԿ-ների և քաղհասարակության ցանցերի ներգրավվածությունը 2021-2023 թթ.գործողությունների նոր ծրագրի մշակման գործընթացում:
- Նպաստել տարածաշրջանային համագործակցությանն ու ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը և տարածաշրջանային հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությանը (Բաց տվյալներ, ԲԿԳ), նպաստելու ժողովրդավարական զարգացման ուղղությամբ հաշվետվողականության և թափանցիկության մշակույթին:
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ:
Գործընկեր երկրներ և կազմակերպություններ
Հայաստան. Պրոմեդիա-գենդեր ՀԿ, Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ,
Սլովակիա. Բաց հասարակության հիմնադրամ Բրատիսլավա
Լեհաստան. Տեղական ժողովրդավարության զարգացման Ջերսի Ռեգուլսկու հիմնադրամ, էՊանստվո հիմնադրամ,
Չեխիա. ԷԴՈՒին
Հունգարիա. Հունգարիայի արհմիությունների կոնֆեդերացիա
Ծրագրի տևողությունը 01/06/2020 – 15/03/2021
Հաշվետվություն