ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության ներքո մշակված տարածաշրջանային ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում ու Ուկրաինայում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:
Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։
- 300 երիտասարդի վերապատրաստում աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու համար
- 100 երիտասարդի ձեռնարկատիրական հմտությունների բարելավում և համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերում
- 60 երիտասարդի աշխատանքային պրակտիկայի ապահովում
- 000 երիտասարդի իրազեկում՝ մասնագիտական առաջընթացն ապահովող առկա հնարավորությունների մասին
- 40 երիտասարդության ոլորտի պատասխանատուի կարողությունների բարելավում երիտասարդների հետ աշխատելու համար
- 10 դպրոցում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների հիմնում
- 7 միջին մասնագիտական հաստատություններում նոր ծրագրի ներդնում
- Ոչ ֆորմալ կրթության գնահատման գործիքակազմի մշակում YouthPass գործիքի օրինակով
- Երիտասարդական ոլորտում աշխատող կազմակերպությունների համախմբում
- Երիտասարդների մասնակցություն իրենց առնչվող քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներին
Ծրագրի երեք հիմնասյուներն են.
- Երիտասարդների մասնակցություն
- Ներառականություն
- Գենդերային զգայուն մոտեցում
Մեր գործողությունները՝
Ծրագիրը շարունակում և ամրապնդում է միջին մասնագիտական կրթության, զբաղվածության և երիտասարդության զարգացման ռազմավարությունների բարելավմանն ուղղված ջանքերը, նպաստում առավել որակյալ աշխատուժի ստեղծմանը և երիտասարդների աշխատանքային մրցունակությանը նպաստող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը։
- Աշխատաշուկայի համապարփակ վերլուծության իրականացում
- Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում
- Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը
- Երիտասարդների մասնակցություն հանրային քաղաքականության գործընթացներին
Ծրագիրը կմիավորի բոլոր կարևոր դերակատարներին՝ ներգրավելու քաղաքականությունների մշակման և իրականացման գործին, հանրայնացնելու երիտասարդների՝ աշխատանքային շուկայում մրցունակության խնդիրները, ինչպես նաև կազմակերպելու աշխատանքային տոնավաճառներ և այլ հանրային միջոցառումներ։
Ծրագրի տևողությունը՝ 01/02/2018 – 31/01/2020 (24 ամիս)
Իրականացման երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա
Համակարգող՝ «Սեյվ դը չիլդրեն Նիդերլանդներ» կազմակերպություն
Իրականացնող՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» (հայաստանյան, Վրաստանի և Ուկրաինայի ազգային գրասենյակներ), ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ (Հայաստան), Երեխաների և երիտասարդների զարգացման ֆոնդ (Վրաստան), Սլավիկ Հարթ բարեգործական հիմնադրամ (Ուկրաինա)
Տեղական համակարգող՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչություն