Skip to main content
Ավարտված ծրագրերԼուրեր

Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում

«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի 2-րդ փուլի նպատակն է զարգացնել 1-ին փուլի (2017-2019 թթ.) հաջողությունն ու արդյունքները՝ լրացնելով բացերը և նպաստելով սոցիալական խտրական նորմերի ու վնասակար գործելակերպերի հաղթահարմանը արդյունավետ, ապացուցահեն միջամտությունների միջոցով։

Միջամտությունների առանցքում իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավներ են, կարողությունների զարգացման գործողությունները և քննարկումները թեմայի, ինչպես նաև կանանց իրավունքների, կանանց ու տղամարդկանց իրավահավասարության կարևորոության շուրջ։

Թվեր և փաստեր

Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը հանգեցնում է բնակչության սեռերի շեղված հարաբերակցության ծննդյան պահին՝ գերազանցելով բնական ցուցանիշը (102-106 տղային՝ 100 աղջիկ), ինչը վնասակար ազդեցություն ունի հասարակության վրա։

Տարիների ընթացքում իրականացված միջամտությունների արդյունքում Հայաստանում սեռերի բնական հարաբերակցության շեղումը նվազել է՝ 2021 թ.-ին կազմելով 108.8  տղայի դիմաց 100 աղջիկ, ինչը զգալի առաջընթաց է 2000-ական թվականների սկզբի ցուցանիշների համեմատ (120 տղայի դիմաց՝ 100 աղջիկ)։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս տեմպերով, սեռերի բնական հարաբերակցությունը հնարավոր է չհասնի բնական ցուցանիշներին մինչ 2030 թ.։

2020 թ. ժողովրդագրական գնահատականների արդյունքում պարզվել է, որ 20 տարեկանից ցածր բնակչության շրջանում տղաների թիվը 13%-ով գերազանցում է աղջիկների թվին։

Գործողություններ

Ծրագրի նպատակներին հասնելու համար գործողություններ են իրականացվում հետևյալ ուղղություններով.

  • Գիտելիքային և տվյալների հենքի ընդլայնում, ներառյալ պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերաբերյալ համապետական հետազոտության իրականացման միջոցով.
  • Համապատասխան շահագրգիռ կողմերի՝ մոնիտորինգ և գնահատում անցկացնելու կարողությունների զարգացում.
  • Աջակցություն կառավարությանը՝ Պտղի սեռի խտրական ընտրٳթյան կանխարգելման 2020- 2023 թվականների ծրագրի իրականացման, մոնիտորինգի և գնահատման գործում.
  • Զանգվածային լրատվամիջոցների, բնակչության և որոշում կայացնողների զգայունացում՝ կարողությունների զարգացման և հանրային իրազեկման գործողությունների միջոցով.
  • Երիտասարդ տղամարդկանց և ապագա հայրերի ակտիվ ներգրավվածություն՝ որպես փոփոխությունների գլխավոր ջատագովներ և առաջատարներ:

«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

Իրականացման ժամանակահատված՝ 09.09.2020 – 08.09.2023