«Inspired+ Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիﬓադրաﬕ կողﬕց՝
«Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» (EPD) հետ ﬕասին: Այն Եվրոպական ﬕության (ԵՄ) կողﬕց ֆինանսավորվող «Inspired+» գլոբալ ծրագրի մասն է կազմում, որն աջակցում է տեղական դերակատարներին 9 երկրներում՝ վերհանել, վերլուծել և մշտադիտարկել այն հիﬓահարցերը, որոնք նպատակ ունեն սատարելու ՄԱԿ-ի և Աշխատանքի ﬕջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաները, որոնք համահունչ են ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգին (GSP+):
Հայաստանում Ծրագրի նպատակն է շահագրգիռ կողﬔրի ներգրավմամբ ծավալել քաղաքական երկխոսություն՝ սոցիալ-տնտեսական հիﬓախնդիրների և աշխատանքային իրավունքների շուրջ՝ թիրախում ունենալով հատկապես կանանց: Այստեղ է, որ ԱՄԿ-ն և ՄԱԿ-ը բացահայտել են օրենսդրական և իրավունքների իրագործման էական բացեր:
Մասնակցային քաղաքական երկխոսության ծավալման նպատակն է ձևավորել տեղական ճանապարհային քարտեզ, որը ուղղված կլինի աշխատանքային իրավունքի պաշտպանման ﬔխանիզﬓերի անկատարության, աշխատաշուկայում գենդերային խտրականության, կանանց և տղամարդկանց եկամուտների անհամաչափության հաղթահարմանը, ինչպես նաև տնտեսական ռեսուրսների հասանելիության և կին գլխավորով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության ապահովմանը:
Ոլորտի տարբեր դերակատարների, այդ թվում նաև Կառավարության ներկայացուցիչների հետ համաձայնեցված Ճանապարհային քարտեզը ներկայացնում է քայլերի ուղեցույց և գործողությունների պլան, ինչպես նաև առաջարկություններ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված շահագրգիռ կողﬔրի հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է ձևավորել վստահության մթնոլորտ հետագա համագործակցության և երկխոսության ապահովման նպատակով, ինչպես նաև հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ փաստերի վրա հիﬓաված մոնիտորինգ և շահերի պաշտպանություն իրականացնելու գործում:
ՕքսԵՋենը հանդես է գալիս որպես քաղաքական երկխոսության համակարգող՝ «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպության (EPD), Համաշխարհային առաջնորդական դաշինքիս՝ Մադրիդի ակումբի (Club de Madrid (CdM)) և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (NIMD) աջակցությամբ: