Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Ծրագիրը կնպաստի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի բարելավմանը` խթանելով ՔՀԿ համակարգված վերահսկողությունը և մշտադիտարկումը 2021 թ.-ին տեղական և ազգային մակարդակներում ներառական, գենդերային զգայուն, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:
Ծրագիրը նոր հնարավորություններ կբացի ընտրական փուլի ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում հասարակության խոցելի խմբերի ակտիվ մասնակցության համար՝ հենվելով ՀԿ-ների վերահսկողության և շահերի պաշտպանության փաստահեն աշխատանքի վրա:
- Մշակվելու է քաղաքականության փաստաթուղթ (առնվազն երեքը) ներառական, գենդերային զգայուն և մասնակցային ընտրական գործընթացների իրականացման համար,
- ՔՀԿ ցանցը կիրականացնի շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանք՝ հետընտրական փուլում, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո:
- Հայաստանում խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանանց ընտրական վարքագծի համեմատական հետազոտություն կիրականացվի՝ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող դրդապատճառներն ու գործոնները բացահայտելու համար:
- Կնախաձեռնվի «Կանանց ձայնը» առցանց մեդիա արշավ՝ տրամադրելով մեդիա հարթակ կին առաջնորդներին՝ բարձրաձայնելու այն խոչընդոտների մասին, որոնց նրանք բախվել են ընտրությունների ժամանակ՝ ընտրական վերջին օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո և կներկայացվեն առաջարկություններ երկրում գենդերային զգայուն քաղաքականությունների հետագա բարեփոխման համար:
- Հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն՝ 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների և աշնանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ցանկացած ընտրախախտում հայտնաբերելու և ծագած խնդիրները լուծելու համար:
- Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության (ԵԺԴ և ԿԺԴ) ընթացքում խախտումների վերաբերյալ քաղաքացիների և դիտորդների կողմից ներկայացված հաղորդումները կընդունվեն և կմշակվեն 3 ԵԺԴ և 30 ԿԺԴ իրավաբաններից բաղկացած թիմերի կողմից:
- Տեղական և միջազգային դիտորդության արդյունքների հիման վրա կիրականացվի վերջերս ընդունված ընտրական բարեփոխումների համապարփակ գնահատում:
- Ուսուցիչների համար նախատեսված ուղեցույցի և «Առաջին անգամ քվեարկողների» ձեռնարկի մշակում և հանրայանացում
- Ինտերակտիվ կրթական հարթակի, տվյալների շտեմարանի ստեղծում: Այն պարունակելու է առաջին անգամ քվեարկողների համար անհրաժեշտ տեղեկատվություն (այն ստեղծվել է նախորդ ծրագրի (Elections4All) ընթացքում), որը կթարմացվի՝ ծառայելով որպես քաղաքացիական և ընտրողների կրթության լրացուցիչ աղբյուր:
- Դասընթացավարների վերապատրաստում. ընտրված դպրոցներից կրթության ոլորտի շուրջ 500 ակտիվ մասնագետներ, հիմնականում Հայաստանի մարզերից, ինտենսիվ դասընթացներ կանցնեն:
- Հայաստանի 50 ավագ դպրոցներում քվեարկության իմիտացիաներ կկազմակերպվեն վերապատրաստված ուսուցիչների/տնօրենների կողմից:
_________________________
Տևողությունը՝ 08.06.2021-07.06.2022
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 421,053 Եվրո
ԵՄ ներդրումը՝ 421,053 EUR
Իրականացման վայրը՝ Հայաստան
Իրականացնող գործընկերներ՝ ՕքսԵՋեն հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց