Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի օրենսդրական դաշտի գենդերային զգայունության բարձրացմանը՝ համատեղ աշխատելով խորհրդարանական և հիմնական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Ծրագիրը կաջակցի քաղաքականություն մշակողներին և փորձագետներին ոչ միայն կենտրոնանալ գենդերային անհավասարության հետևանքների վրա, այլև բացահայտել դրա պատճառ հանդիսացող գործընթացները և առաջարկել լուծումներ: Այս մարմիններր հենց իրենք կարող են լավագույն օրինակ հանդիսանալ կառավարական մարմինների և այլ կազմակերպությունների համար՝ օրենսդրական գործընթացներում գենդերային ուղղորդում իրականացնելու համար:
Գենդերային տեսակետից զգայուն մոտեցման կիրառումը հնարավորություն կտա ապահովել թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավասար իրավունքների ճանաչումն ու երաշխավորումը գործող օրենսդրությամբ։ Ծրագրի կողմից վերհանված օրենսդրական փաթեթների՝ գենդերային հավասարության տեսանկյունից համապարփակ վերլուծության և գենդերային ուղղորդման միջոցով, Ծրագիրը կնպաստի միջկուսակցական համագործակցությանը, գիտելիքների փոխանակմանը և քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանը՝ խթանելու գենդերային հավասարության սկզբունքների կիրառումը օրենքների մշակման գործընթացում և մեղմելու տղամարդկանց և կանանց միջև առկա քաղաքական, սոցիալական կամ տնտեսական ցանկացած անհավասարություն։
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Հզորացնել շահագրգիռ կողմերի կարողությունները, հատկապես համագործակցելով կին պատգամավորների հետ, նպատակ ունենալով ձևավորել գենդերային զգայուն օրենսդրություն՝ որպես ուղղորդող ռազմավարություն Հայաստանում հանրային քաղաքականության ձևավորման բոլոր փուլերի համար։
- Բարձրացնել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների իրազեկվածությունը և պատասխանատվությունը իրավական և կամավոր միջոցներ ձեռնարկելու ներկուսակցական համակարգում գենդերային հավասարության հաստատման համար, որպեսզի կուսակցությունում և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար ստեղծվեն հավասար հնարավորություններ՝ քաղաքական կյանքում վճռորոշ մասնակցության համար:
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Իրականացման ժամանակահատված՝ մայիս 2020 – փետրվար 2021