ՀԱՎԱՍԱՐ. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը
Ծրագրի նպատակն է խթանել կանանց ներկայացվածությունն ու մասնակցությունը Հայաստանում քաղաքական որոշուﬓերի կայացման գործընթացներում:
Ծրագրի արդիականությունը Հայաստանի բնակչության ավելի քան կեսը (52%) կազմող կանանց հավասար ներկայացվածության անհրաժեշտությունն է քաղաքական գործընթացներում:
Ծավալում ենք Կանանց Օրակարգի շուրջ լայնամասշտաբ քննարկուﬓեր՝ դրական փոփոխություններ բերելով կառավարության վարած քաղաքականություններում:
Զարգացնում ենք քաղաքական ուժերի կին թեկնածուների և ընտրված կին պատգամավորների կարողությունները՝ Ազգային ժողովում քաղաքական որոշուﬓերի կայացմանը արդյունավետ մասնակցելու համար:
Շարունակում ենք հանրային քարոզարշավը լրատվական դաշտում՝ կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում խթանելու համար:
Մեր անելիքները
- Շարունակել 2015-ին ﬔկնարկած ՀԱՎԱՍԱՐ քարոզարշավը
- Ջատագովել Ընտրական բարեփոխուﬓերի հայեցակարգում գենդերային քվոտայի բարձրացումը
- Իրականացնել ընտրությունների և նախընտրական գործընթացների մոնիտորինգ, ինչպես նաև օժանդակել ընտրարշավին մասնակցող կանանց տեսանելիության բարձրացմանը
- Հորդորել քաղաքական ուժերին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել Կանանց Օրակարգի հիﬓախնդիրները
- Նախաձեռնել քարոզարշաﬖեր՝ ի նպաստ պետական քաղաքականությունում կանանց և տղամարդկան հավասար իրավունքներին և hնարավորություններին առնչվող հիﬓահարցերի ներառմանը
- Մասնակցել ազգային մակարդակում գենդերային հավասարությանն ուղղված գործընթացներին և զարգացուﬓերին՝ օգտագործելով փորձագիտական ներուժը և ապացուցողական հենքը
- Ձևավորել Շվեդիայի և Հայաստանի ազգային ժողոﬖերի գործընկերային խմբերի ﬕջև աշխատանքային համագործակցություն և փորձի փոխանակման հնարավորություններ, նպաստել տարբեր քաղաքական խմբակցությունների նորընտիր պատգամավորների հետ երկխոսության և համագործակցության հարթակի կայացմանը
Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց
իրավունքների պաշտպանության հիﬓադրաﬕ կողﬕց՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի և WomenNet պորտալի համագործակցությամբ, Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ: