Լուսանկարը Դավիթ Ղահրամանյանի
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Լեռնային Ղարաբաղի 10 ամիս շարունակվող շրջափակումից հետո, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց ԼՂ-ի դեմ։ Այն ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ, որին հաջորդեց Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացած Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։
Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ չունենալով անվտանգության երաշխիքներ, ստիպված եղավ լքել իր բնօրրանը․․․
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ԼՂ-ից Հայաստան ժամանած փախստականների թիվը 101 848 է։
Լուսանկարները` Վասիլի Կրեստյանինով (AP), Գևորգ Հարոյանի (Civilnet), Նարեկ Ալեքսանյանի (Հետք), Աշոտ Գաբրիելյանի (Ինստագրամ)
ՄԱԿ-Կանայք կառույցի հրապարակած «Գենդերային առաջին ահազանգ» տեղեկագրի տվյալներով՝
Լուսանկարները` ԵՊՀ–ի և Հայկական կարմիր խաչի ընկերության
ինստագրամյան էջերից
Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում 2023 թվականին անցկացված «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավը» նպատակ ուներ ներկայացնելու հանրությանը կանանց առաջնորդության ներուժը և դերը՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքի հետևանքով Հայաստանում ստեղծված ճգնաժամին դիմակայելու գործում։
«Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը սոցիալական համախմբման գրավական». այս կարգախոսի ներքո են քարոզարշավի ընթացքում ներկայացվել կանայք, որոնք նախաձեռնողական վարք են ցուցաբերել որպես քաղաքացիական ակտիվիստներ, կամավորներ և անհատներ՝ համախմբելով մարդկանց ճգնաժամային իրավիճակում և օգնության ձեռք մեկնելով դժվար կացության մեջ գտնվող անձանց։
Քարոզարշավի բոլոր նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ․