Օլգա Ղազարյան

Օլգա Ղազարյանը ունի ավելի քան 25 տարվա միջազգային փորձառություն մարդասիրական և միջազգային զարգացման ոլորտում: Ներկայումս նա ավելի քան 35 երկրներում ջրային սանիտարիայի և հիգենայի բարեգորածական ծրագրեր իրականացնող WaterAid-ի միջազգային ծրագրերի ղեկավարն է և համակարգում է WaterAid-ի ծրագրերը Աֆրիկայում և Ասիայում:

Նա տեղափոխվել է WaterAid Օքսֆամ ՄԲ-ից, որտեղ նա միջազգային ծրագրերի ղեկավարն էր և համակարգում էր ավելի քան 50 երկիր Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում:

Ավելի քան 20 տարի Օլգան զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Օքսֆամ ՄԲ-ում, որպես տարածաշրջանային ղեկավար Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Հետխորհրդային տարածաշրջանի, Հարավային Աֆրիկայի, և Արևելյան Ասիայի երկրների համար: Նա նաև հանդիսացել է Հարավային Կովկասյում Օքսֆամի տարածաշրջանային ղեկավարը և Օքսֆամ Հայաստանի ղեկավարը:

Նա նաև ավելի քան 4 տարի նախագահել է Օքսֆամ միջազգային կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի կառավարման խումբը:

Օքսֆամին միանալուց առաջ Օլգաան աշխատել է Նորվեգական Կարմիր Խաչում, մի շարք ամերիկյան մասնավոր կամավորական կազմակերպություններում ինչպիսիք են Համաշխարհային վերականգնողական հիմնադրամն ու Հույսի Ծրագիրը: Նա աշխատել է ակադեմիայում որպես ուսուցիչ և թարգմանիչ, Լոնդոնի հիգենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետ համատեղ համահեղինակել է մի շարք գրախոսվող հրապարակումներ առողջապահության և ֆինանսավորման քաղաքականության վերաբերյալ:Օլգան մի շարք կազմակերպությունների հոգաբարձու է հանդիսացել, ինչպիսիք օրինակ  վրացական Լազիկա միկրո ֆինանսական բանկի վերահսկիչ փաթեթի հոգաբարձու ավելի քան հինգ տարի: Նա նաև հանդիսացել է Ալբանիայի գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ խորհրդատվական QuaDev կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Տիկին Ղազարյանը հանրային քաղաքականության մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում ապա Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցում հետդոկտորական աստիճան է ստացել ռազմավարության և նորարարության գծով, ավարտել է Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցի բարձրակարգ կառավարման և առաջնորդության դասընթացը:

Նա ճանաչված մասնագետ և վերապատրաստել է ոլորտի մի շարք հայտնի առաջնորդների:

Օլգան Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկքաղաքացի է, իր ընտանիքի հետ ապրում է Օքսֆորդում: