Skip to main content
Նորություններ

Բաց կառավարում և քաղաքականությունների մասնակցային մշակում. քաղաքացիական հասարակության դերը Չեխիայի հանրապետությունում և Հայաստանում

By 29/08/2021No Comments

ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ նախաձեռնել էր երկրորդ աշխատաժողովը, այս անգամ Չեխիայի EDUin կազմակերպության հետ համատեղ՝  բաց կառավարման և քաղաքականությունների մասնակցային մշակման թեմայով:

Չեխիան ներկայումս իրականացնում է Բաց կառավարման գործընկերության հինգերորդ գործողության ծրագրիրը և հանդիպման նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են չեխական քաղհասարակության կազմակերպություններն ազդում պետական քաղաքականության վրա՝ մասնավորապես կրթության, արդարադատության և կլիմայի փոփոխության ոլորտներում:

Քննարկում ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ.  շահերի պաշտպանություն և  ջատագովություն՝ ոլորտում դրական փոփոխություն իրականացնելու համար, գործընթացի մասնակցայնության, ներառականության և թափանցիկության ապահովում:

Նախաձեռնությունն անցկացվեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: