Skip to main content
Նորություններ

Երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում

By 29/08/2021No Comments

ՕքսԵՋենի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ նախաձեռնել էր  «Երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում» խորագրով փորձի փոխանակման երրորդ հանդիպումը՝ բաց կառավարման և քաղաքականությունների մասնակցային մշակման թեմայով:

Նախաձեռնությունն իրականցվեց անցկացվեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձն ու քաղված դասերը Սլովակիայի օրինակով, ինչպես նաև գտնել կիրառելի մոդելներ Հայաստանի համար:  Մասնավորապես, հանդիպումը նպատակ ունի ներկայացնելու Սլովակիայի հետազոտության արդյունքները երիտասարդների արժեքների և վերաբերմունքի վերաբերյալ, ինչպես է համավարակն ազդել երիտասարդների վրա, և թե որոնք են երիտասարդների մասնակցության վերջին միտումները՝ քաղաքական, ժողովրդավարական գործընթացներում և որոշումների կայացման մակարդակում Սլովակիայում և Հայաստանում:

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: