Skip to main content
Լուրեր

Ընտրություններ բոլորի համար ծրագրի ամփոփում

Մեր գործընկերների հետ ամփոփեցինք Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացված «Ընտրություններ բոլորի համար» ծրարի արդյունքները: Գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կատարված հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա ձևավորված առաջարկները՝ վեց ուղղություններով՝ առաջին անգամ ընտրողներ, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, սոցիալական մեդիա, դիտորդներ:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյանը,ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը, ինչպես նաև պետական, միջազգային կազմակերպությունների, ՔՀԿ ներկայացուցիչներ

Ծրագրի նպատակն էր խթանել մարդու հիմնարար իրավունքի՝ քվեարկության իրավունքի,

իրացումը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների

և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի

9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և

մոնիթորինգին:

_____________

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿի, «Ռեգիոն» hետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համագործակցաբար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

[smartslider3 slider=7]