Skip to main content
Լուրեր

ԿՈՉ 2018թ. ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին. Բացառե՛մք ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

 

Մենք` 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս, ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով:

 

 

Փաստելով, որ

  • Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել է  մեդիա և սոցցանցային հարթակներում, ինչը լրջորեն խոչընդոտել է քաղաքական ուժերի ծրագրերի ներկայացնելը ու քարոզարշավի բնականոն ընթացքը, ինչպես նաև մարտահրավեր է հանդիսանում ժողովրդավարության կայացման համար:

Ողջունելով

Հայաստանում հեռուստաբանավեճի մշակույթը կիրառելու քաղաքական ուժերի վերջին նախաձեռնությունները.

Կոչ ենք անում

ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին բացառել ատելության խոսքն ընտրարշավի բոլոր հարթակներումինչը քայլ կլինի քաղաքական նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ։

Սա հնարավորություն կտա.

  • ապահովել քաղաքական բովանդակությամբ բանավեճ ընտրարշավի ընթացքում
  • վերջ դնել թեկնածուների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման,
  • ապահովել հավասար պայմաններ և հնարավորություններ ընտրապայքարի ընթացքում բոլոր թեկնածուների համար

ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

Հիմքեր կստեղծենք երկրի հետագա զարգացման գրավականը հանդիսացող արդարության և ազգային միասնության գաղափարները կյանքի կոչելու համար:

 

 

 

Նախաձեռնությունն իրականացվում է`

«Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: 

«Հավասարխթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից  Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբՔարոզարշավի գործընկերներն է  «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն (WomenNet.am կայք)

 «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներումընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղԾրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Մեր նախաձեռնությանն են նաև միացել՝ 

  • «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս  կենտրոնների ցանց /Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  • «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»
  • «Իրավունքի ուժ» ՀԿ
  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
  • «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ
  • «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն
  • «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  • «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիա» ՀԿ
  • «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության» կոալիցիա
  • «Հյուման Ռայթս Հաուս Երևան» ոչ առևտրային կազմակերպությունների միություն