Skip to main content
Լուրեր

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) և մասնակցային քաղաքականության փորձի փոխանակման առցանց հանդիպում

#ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ անցկացրեց «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) և մասնակցային քաղաքականության փորձի փոխանակման առցանց հանդիպում, որին մասնակցեցին Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ պարոն Ֆրանտիշեկ Կուչերան և ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի համակարգող, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար տիկին Լիլյա Աֆրիկյանը:

Նախաձեռնությունն իրականցվեց #Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց երկու երկրների փորձը և գործունեությունը, ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրերի իրականացման մարտահրավերները, ինչպես նաև այն, թե ինչպես են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներգրավվում և ազդում Ազգային ծրագրերի իրականացման վրա:

—-

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

#EU4LabourRights #EU4Armenia #Armenia, #EU #LabourRights #VisegradFund