Skip to main content

Փետրվարի 7,8-ին ունեցանք երկօրյա արտագնա աշխատաժողով Թալին և Արմավիր խոշորացված համայնքների ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների համար: Աշխատաժողովը տեղի ունեցավ «Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում:

Երկօրյա հանդիպման նպատակն էր ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացումը գենդերային հավասարության և գենդերային զգայուն բյուջետավորման թեմաներով, որը հնարավորություն կտա համայնքային բյուջեների արդարացիորեն բաշխմանը՝ հաշվի առնելով համայնքի բոլոր խմբերի կարիքներն ու շահերը, այդ թվում՝ կանանց, աղջիկների և ազգային փոքրամասնությունների:

Աշխատաժողովի սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ «ՕքսԵՋեն» Հիմնադրամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա ներկայացրեց ծրագրային հետագա գործողությունների ընթացակարգը և ընդգծեց համայնքների համար գենդերային զգայուն բյուջետավորման կարևորությունն ու նշանակությունը:

Աշխատաժողվին ներկա էր նաև Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ով նույնպես ընգծեց համայնքային բյուջեները գենդերազգայուն դարձնելու կարևորությունը:

 

«Ամեն ինչ սկսվում է համայնքներից: Ձեր բոլոր գործողությունները պետք է մտածեք այնպես, որպեսզի ձեր բոլոր բնակիչներին օգտակար լինի, բոլորը գոհ լինեն: Տեղական իշխանություններն իրենց լիազորություններից բխող ծառայությունները պետք է մատուցեն քաղաքացիներին և ինչքան այդ ծառայությունների սպեկտորը մեծ է, ինչքան որակյալ և ներառական է, այնքան բոլորի կյանքը լավը կլինի և համայնքի բնակիչները չեն ձգտի գնալ այլ համայնքներ՝ ծառայություններ ստանալու»,- դիմելով ՏԻՄ ներկայացուցիչներին ասաց Աշոտ Գիլոյանը:

Աշխատաժողովի առաջին օրը Արմավիրի և Թալինի ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչները գենդերային հարցերով զբաղվող փորձագետի օգնությամբ քննարկեցին հանդիպման նպատակներն ու քարտեզագրեցին իրենց ակնկալիքները, ծանոթացան համայնքների զարգացման և բյուջեի գենդերազգայունացման գործընթացին: Տեսական մասին հաջորդեցին խմբային աշխատանքները, որից հետո մասնակիցները ներկայացրին իրենց խմբերով քննարկված 2026 թ․ համայնքների բյուջեների գենդերազգայուն նախաձեռնությունները:

Աշխատաժողովի երկրորդ օրը սկսվեց խմբային աշխատանքներով. Մասնակիցները քննարկեցին և միմյանց ներկայացրին  2026 թ․ համայնքների բյուջեների գենդերազգայուն նախաձեռնությունների իրականացման առանձնահատկությունները, որի շուրջ ծավալվեց հետաքրքիր և բազմակողմանի մոտեցումներով  քննարկում

Աշխատաժողովը եզրափակվեց քննարկված հիմնական կետերի ամփոփումով և ուղերձների ձևակերպումով, որին հաջորդեց աշխատաժողովի մասնակիցների  կողմից վերջնական մեկնաբանությունները և հարցադրումները:

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։