Նոյեմբերի 11-12-ին «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ գենդերային բռնության կանխարգելման ոլորտում համատեղ գործողությունների պլանավորման նպատակով երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և շահագրգիռ այլ կողմեր։
Աշխատաժողովը վարում էր ծրագրում ներգրավված «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ներկայացուցիչ Սերժիո Ռոդրիգեզ Պրիետոն։
Աշխատաժողովի 2 հագեցած օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին գենդերազգայուն բարեփոխումների և գենդերային բռնության դեմ պայքարի խնդիրներն ու բացերը:
Քննարկվեցին քաղաքականության վերլուծության գործիքակազմը, բնակչության խոցելի խմբերի կարիքներին ուղղված քաղաքականության վրա ներազդելու արդյունավետ ջատագովություն իրականացնելու մեթոդները, Հայաստանում իրականացվող քաղաքականության համատեքստում առկա հնարավորությունները:
Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները ներկայացրին իրենց պատկերացումները առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին, աշխատեցին ջատագովության պլանների վրա, որոնք կկիրառվեն համատեղ ջատագովության համար ձևավորված «Կանանց օրակարգ» նախաձեռնության շրջանակում 2025 թվականին։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: