ՕքսԵՋենը այս տարի ևս միացել էր Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության համաշխարհային քարոզարշավին։ Այն ամեն տարի մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս տարի համաշխարհային արշավն իրականացվեց «Միավորվենք և ներդնենք՝ կանխելու կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո։ Դրանով ընգծվում է պետական և միջազգային տարբեր նախաձեռնությունների ու ռազմավարությունների ֆինանսավորման և քաղաքացիական հասարակության ջանքերի ու գործողությունների համատեղման անհրաժեշտությունը՝ բռնությունը կանխելու նպատակով։
Արձագանքելով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքի հետևանքով Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում մեկնարկած 16-օրյա քարոզարշավի նպատակն էր ցույց տալ հանրությանը՝ կանանց առաջնորդության և ինքնակազմակերպման ներուժը ճգնաժամը հաղթահարելու գործում՝ «Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական» ուղերձի ներքո։
«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավի» շրջանակում 16 օր շարունակ ցույց տվեցինք կանանց առաջնորդության և ինքնակազմակերպման ներուժը ճգնաժամը հաղթահարելու գործում։
Ներկայացրինք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կանանց, որոնք ճգնաժամային իրավիճակում սեփական օրինակով կամ նախաձեռնությամբ համախմբել ու առաջնորդել են մարդկանց՝ դժվար կացության մեջ հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Նրանք կանայք են, որոնց համար կամավորությունը, հասարակական ակտիվությունը, ուրիշին կարեկցելու և օգնելու ցանկությունը կյանքի անբաժան մասն են կազմում։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։
Արշավի նկարները՝ կից։