Մեր գործընկերների հետ ամփոփեցինք Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացված «Ընտրություններ բոլորի համար» ծրարի արդյունքները: Գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կատարված հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա ձևավորված առաջարկները՝ վեց ուղղություններով՝ առաջին անգամ ընտրողներ, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, սոցիալական մեդիա, դիտորդներ:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյանը,ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը, ինչպես նաև պետական, միջազգային կազմակերպությունների, ՔՀԿ ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն էր խթանել մարդու հիմնարար իրավունքի՝ քվեարկության իրավունքի,
իրացումը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
և քաղաքացիների համակարգված ներգրավվածությունը Հայաստանում դեկտեմբերի
9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստմանը և
մոնիթորինգին:
_____________
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի, «Ռեգիոն» hետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համագործակցաբար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: