Ապրիլի 2-ին կայացավ «Միություն երիտասարդական կազմակերպությունների»՝ ՄԵԿ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը։
Հիմնադիր ժողովի ընթացքում հաստատվեց ՀԿ կանոնադրությունը, իսկ առաջիկայում կընտրվեն կազմակերպության խորհրդի անդամները։
Կազմակերպության առաքելությունն է` միավորել Հայաստանում երիտասարդության ոլորտում գործող կառույցների ներուժը՝ նպաստելու երիտասարդության ոլորտի զարգացմանը, խթանելու որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավմանը և իրականացնելու երիտասարդների շահերի արդյունավետ պաշտպանություն:
ՄԵԿ ՀԿ հիմնադիր անդամներն են՝
- «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
- «Երիտասարդներ առանց սահմանների» ՀԿ
- «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
- «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ
- «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ
- «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ
- «ՕքսԵՋջեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության» հիմնադրամ:
Հիմնադիր անդամների ընդհանուր ժողովի կողմից առաջիկայում կընտրվեն կազմակերպության խորհրդի անդամները։ Թեկնածուներ առաջադրելու և քվեարկության մասով կտեղեկացնենք հաջորդիվ։
Նախկինում ՄԵԿ հարթակի անդամ հանդիսացող մյուս բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց անդամակցությունը արդեն ՄԵԿ կազմակերպության Ընդհանուր Ժողովին, եթե հակառակի մասին չեն տեղեկացնում։