- «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «Հավասար» քարոզարշավի շրաջանակում հայտարարում է հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթ «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով:
- Մրցույթի նպատակն է
- բացահայտել այն խոչընդոտները, որոնց բախվում են կանայք Հայաստանի
աշխատանքի շուկայում, այդ թվում - կանանց նկատմամբ աշխատավայրում կամ աշխատանք փնտրելիս խտրականության տարբեր դրսևորումները աշխատելու արգելքները կամ մասնագիտական կարիերայի և ընտանեկան պարտականությունների համատեղման հնարավորությունների բացակայությունը և այլ բացասական պրակտիկաները:
Ո՞վքեր կարող են մասնակցել
- Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից:
- Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2018թ.
հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը: - Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ»
քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:
Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների, որոնք սահմանվելու են հետևյալ երեք անվանակարգերում`
• Ռադիո-հեռուստատեսային նյութ
• Տպագիր հոդված
• Առցանց հոդված
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:
Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝
- բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,
- տեղեկատվության հավաստիությունը,
- նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,
- նյութերի գենդերային զգայնությունը:
Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափը
- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված
հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝
լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝
ինտերնետային կայքի հասցեն (URL): - Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ:
- Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Ինչպե՞ս դիմել
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝
«Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Երևան
0014, փ. Դ. Անհաղթի 23, 3-րդ հարկ, թիվ 19 հասցեով:
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել «ՕքսԵՋեն» հիմնադրամի
Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Լիլիթ Քոչինյանին՝
[email protected] էլ. հասցով կամ 043 401 304 հեռախոսահամարով:
Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել կից գրանցաթերթիկը (տես հաջորդ էջում):
Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Մրցույթն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Եվրամիության, Շվեդիայի
կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական համագործակցություն
հանուն ժողովրդավարության», «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ների հետ
համագործակցաբար:
Մասնակցության հայտ
- Ամսաթիվ _
- Անձնական տվյալներ_
- Անուն, ազգանուն _
- Լրատվամիջոց _
- Կոնտակտային տվյալներ
- Հեռախոս _
- Էլ.Հասցե_
- Հասցե _
Ներկայացվող նյութի/նյութերի ձևաչափը`
- տպագիր
- էլեկտրոնային
- ռադիո-հեռուստատեսային
Ստորագրելով սույն հայտը՝ հավաստում եմ, որ ծանոթացել եմ մրցույթի կանոններին ու
պայմաններին և համաձայն եմ դրանց:
Հավաստում եմ նաև, որ լրացված տվյալները համապատասխանում են իրականությանը, և որ
ներկայացված նյութը/նյութերը իմ հեղինակային աշխատանքն է/են:
Ստորագրություն_______________________________