Սեպտեմբերի 14-ին Վանաձորում մեր գործընկեր ՀԿ Կենտրոնի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Կանանց աշխատանքային իրավունքների խթանումը տեղական մակարդակում» խորագրով հերթական սեմինար-քննարկումը։
Միջոցառման նպատակն էր մասնակիցներին իրազեկել կանանց աշխատանքային իրավունքների խթանմանը խոչընդոտող հանգամանքների մասին, քննարկել հնարավորությունները և համատեղ մշակել ծրագրային հայեցակարգ տեղական մակարդակում կանանց աշխատանքային իրավունքները խթանող նախաձեռնություն իրականացնելու համար։
Սեմինարից հետո մասնակիցները ներկայացրին իրենց նախնական գաղափարները, որոնք պատրաստվում են իրականացնել․ գաղափարները վերաբերում էին տարբեր ոլորտների՝ սպասարկման ոլորտ, կրթական հաստատություններ, տեղական ինքնակառավարում ու պետական այլ կառույցներ։ Քննարկվեցին նաև հնարավոր ձևաչափերը և հիմնական թեմաները, որոնք լինելու են իրականացվող արշավների առանցքում։ Առաջիկայում նրանք կներկայացնեն ծրագրի հայցեկարագը և կսկսեն իրագործել այն։
Հիշեցնենք, որ նախորդ սեմինար-քննարկումը տեղի էր ունեցել Գյումրիում՝ մեր գործընկեր «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցությամբ. քննարկման արդյունքում արդեն մշակվել է հայեցակարգ:
Միջոցառումն իրականացվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։
Վանաձորի սեմինար-քննարկում հանդիպման լուսանկարները։
Գյումրիի սեմինար-քննարկում հանդիպման լուսանկարները։