Skip to main content
Լուրեր

ԿՈՉ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

 

Մենք`

ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմամբ մտահոգ հասարակական կազմակերպություններս դիմում ենք Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Հիմք ընդունելով այն, որ

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը բխում է  ՀՀ Սահմանադրությունից,  ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,

Փաստելով այն, որ

Կանայք կազմում են ՀՀ բնակչության 52%-ը, բարձրագույն կրթություն ունեցողների 54%-ը, ինչպես նաև ընտրողների 53 %, սակայն կանանց ներուժն անտեսվում է երկրի կառավարման գործընթացներում և նրանք գրեթե ներկայացված չեն որոշումների կայացման  մակարդակներում.

  • ՀՀ Ազգային Ժողովի 6 գումարումների կազմում կին պատգամավորների թիվը չի գերազանցել 18%-ը:
  • 1991-2018թ.թ.  ընթացքում  Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում.

-Կին նախարարների թիվը չի գերազանցել 3-ը,

-Կին փոխնախարարների թիվը չի գերազանցել 10-ը,

-Կին մարզպետների թիվը չի գերազանցել 1-ը:

                                                                               

Առաջնորդվելով

այն համոզմամբ, որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է  հանդիսանում՝

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Ապահովել արդարության և հավասարության սկզբունքների վրա հիմնված կառավարման համակարգ՝ ձևավորելով նոր կառավարություն՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ.

 

Կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում.

  • Բարձրացնում է որոշումների լեգիտիմությունն ու արդյունավերությունը,
  • Հիմքեր է ստեղծում ավելի արդար հասարակության կայացման համար,
  • Խթանում է երկրի  կայուն զարգացումը,
  • Նպաստում է  սոցիալապես զգայուն և հավասարակշռված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
  • Զգայուն է դարձնում քաղաքական օրակարգը հասարակության անդամների՝ կանանց և տղամարդկանց կարիքների նկատմամբ,
  • Հանդիսանում է նորարարության և փոփոխությունների գրավական,

ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՁևԱՎՈՐԵԼՈՎ ՆՈՐԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Նախաձեռնող խումբ
  • ՕքսԵՋեն հիմնադրամ
  • «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն (WomenNet.am կայք)
  • Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  •  Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
  • «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
  •  «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
  •  Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց

Մեր նախաձեռնությանն են նաև միացել՝ 

  • «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս  կենտրոնների ցանց /Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/
  • «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եվ բարեգործական միջազգային կազմակերպություն
  • «ԿԱԶԱ» հիմնադրամ
  • «Հայտուր» սոցիալ-կրթամշակութային ՀԿ
  • «Սոցիալական աջակցության ծրագրեր» ՀԿ
  • «Կանանց Աջակցման կենտրոն» ՀԿ
Կոչը բաց է միանալու համար