Մայիսի 31-ին կայացավ «Ֆերմերների կոնգրես» միջոցառումը, որին մասնակից դարձան հարյուրից ավելի ֆերմերներ, կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ, ոլորտի փորձագետներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ #ՕքսԵՋեն հիմնադրամի տնօրեն՝ Մարգարիտա Հակոբյանը, ով հակիրճ ներկայացրեց Դաշինքի հիմնական առաքելությունը և այն հայեցակարգային առաջարկությունները, որոնք ուղղվել են Նախարարության պատասխանատուներին՝ #գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
_____________
Միջոցառումն իրականացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհի շրջանակներում, որն իրականացնում է #ԳյուղատնտեսականԴաշինքը: